Ինչպե՞ս կարելի է այս կյանքում վաստակել ինչ-որ ավելի արժեքավոր բան, քան փողն է։ Եթե ցանկանում եք իմանալ այս հարցի պատասխանը, խորհուրդ ենք տալիս հետևել այստեղ ներկայացված 7 խորհուրդներին։ 


 

1. Դուրս եկեք Ձեր առանձնատնից. Ռիչարդ Բրենսոն 1

Հարգանքը կարող է Ձեզ անհավանական բարձունքների հասցնել, սակայն դրան պետք է արժանանալ ոչ թե գոռոզաբար վեր-վեր թռչելով, այլ մնալով երկրի վրա։ «Virgin Group»-ի հիմնադիր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը շատ պարզ ու բաց մարդ է, ով չի խորշում հասարակ անցորդների հետ շփումից, չի զլանում անձամբ զանգահարել իր ենթականերին՝ խրախուսանքի կամ շնորհակալության խոսքեր ասելու համար։  Հարգարժան մարդիկ երբեք թույլ չեն տալիս, որպեսզի հաջողություններն իրենց մեկուսացնեն հասարակությունից։ Էլիտար առաձնատների պատերը բնավ էլ պատնեշ չեն նրանց ու ավելի համեստ կյանքով ապրող մարդկանց միջև։ Նրանք իրենք էլ հաճախ հեռու են մնում զեխություններից ու նախընտրում համեստ կյանքը։ Դժվար է լինել հարգարժան մարդ, եթե դու անհասանելի ես։ Իմիջիայլոց, եթե ղեկավարները իրենց անհաս աստղի պես չեն պահում, այլ աշխատողների հետ հավասարը հավասարին են վարվում, դա հանգեցնում է աշխատողների ավելի  բարձր արտադրողականությանը։  Բացի այդ, այդ դեպքում նրանք ավելի բավարարված են լինում իրենց աշխատանքից։ Պետք է կարողանալ դուրս գալ աշխատասենյակի չորս պատից՝ աշխատակազմի հետ հնարավորինս ավելի հաճախ շփվելու համար։ Սա գործուն մեթոդ է։ 

2. Թույլ մի՛ տվեք, որպեսզի հոգնությունն ու հուսահատությունը հաղթեն Ձեզ. Դիանա Նայադ 

2

60 տարեկանից հետո մարդկանց մեծամասնությունը նախընտրում են գործել կամ այգեգործությամբ զբաղվել։ Դիանա Նայադը որոշեց լողալով Կուբայից Ֆլորիդա հասնել: Թեպետ նա 64 տարեկան էր, նրան հաջողվեց նոր ռեկորդ սահմանել։ Սա իսկական սխրագործություն էր ոչ թե սոսկ նրա համար, որ նա 177 կմ կտրեց, այսինքն՝ 53 ժամ լողաց, այլ առավելապես նրա համար, որ սա նրա 5-րդ փորձն էր։ Դիանան իր առաջին փորձը կատարել էր 29 տարեկանում՝ 1978 թ.-ին։ Չորրորդ փորձի ձախողումից հետո նա այսպիսի մրցալողն անիրագործելի համարեց, սակայն դա նրան չկանգնեցրեց։ Հարգարժան մարդիկ անհավանական նպատակներ են իրենց առջև դնում ու կանգ չեն առնում։ Դիանան հենց այդպիսի նպատակ դրեց իր առջև, սակայն չկարողացավ իրագործել այն հենց առաջին անգամից։ Այնուամենայնիվ, նա չհուսահատվեց ու, ի վերջո, հասավ ուզածին։

3. Արարե՛ք ու ստեղծե՛ք. Սթիվ Ջոբս  

3

Այն մարդիկ, ովքեր զգալի ներդրում են ունենում նոր-նոր զարգացող ոլորտների մեջ, բարձր գնահատանքի են արժանանում։ Իսկ այն մարդիկ, ովքեր ռիսկի են գնում, բարդ խնդիրներ են լուծում, հեղափոխական գաղափարներ հղանում ու արդյունաբերության նոր ճյուղեր ստեղծում, համաշխարհային հռչակի ու հարգանքի են արժանանում։ Երբ Սթիվ Ջոբսը դարձավ «Apple»-ի ղեկավարը, տեխնոլոգիական աշխարհը հեղեղվեց հեղափոխական մտահղացումներով։ iPod-ն ազատվեց CD-նվագարկիչներից, iPhone-ն իսկական բում առաջացրեց սմարթֆոնների շուկայում, իսկ iPad-ն ազդարարեց սմարթֆոնների դարաշրջանի սկիզբը։ Ջոբսը հռչակ ձեռք բերեց իր նոր արտադրանքների շնորհիվ և պատմության մեջ մնաց իր նորարարություններով։ Այո, նորարարությունը հռչակ է բերում։ Գլուխ մի՛ կոտրեք այն հարցի շուրջ, թե ինչը կարելի է կատարելագործել, այլ փորձե՛ք հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել։ 

4. Հետաքրքրվե՛ք մարդկանցով և մասնակցությո՛ւն ցուցաբերեք նրանց կյանքին. արքայադուստր Դիանա

3

Շատ ղեկավարներ բախվում են մի այնպիսի իրավիճակի, որում բազմաթիվ մարդիկ պայքարում են նրանց ուշադրությանն արժանանալու համար։ Որոշ ղեկավարներ չեն զլանում բավարար ուշադրություն հատկացնել այդ մարդկանց, իսկ ուրիշներն էլ ամբարտավան կեցվածք են ընդունում։ Արքայադուստր Դիանան պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր իրենք են առաջին քայլն անում մտերմիկ շփումներ հաստատելու համար։ Նա շատ հետաքրքրված էր մարդկային ճակատագրերով և շփվում էր ամենատարբեր խավերի մարդկանց հետ՝ սկսած հայտնիներից մինչև հասարակ մարդիկ։ Նա փորձում էր իր հնարավորությունների սահմանում օգնել ՄԻԱՎ վարակակիրներին և մի շարք այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։ Նա ասում էր. «Յուրաքանչյուր մարդու պետք է գնահատել։ Յուրաքանչյուր մարդ որոշակի ներուժ ունի»։ Թեպետ անհնար է բոլոր-բոլորին ուշադրություն հատկացնել, հաջողակ ու հարգարժան մարդիկ կարողանում են նկատել ու ընդունել այլոց առավելությունները։ Նրանք չեն սահմանափակվում միայն իրենց նեղ շրջանակի մարդկանց հետո հաղորդակցությամբ։ Նրանք չեն անտեսում այն մարդկանց, ովքեր կյանքի տվյալ փուլում ավելի ցածր դիրք են զբաղեցնում։  

5. Երբեք խայծը կուլ մի՛ տվեք. Բիլ Գեյթս  

Մի անգամ Սթիվ Ջոբսը բացասական կարծիք է հայտնել Բիլ Գեյթսի մասին. «Նա զուրկ է  երևակայությունից և երբեք ինքնուրույն ոչինչ չի մտածել, նա պարզապես անամոթաբար օգտագործել է ուրիշների  գաղափարները»։ Ջոբսն ինքն էլ շատ հեռու էր անմեղության մարմնացում լինելուց, իսկ Գեյթսն էլ բավականաչափ տեղեկատվության էր տիրապետում, որպեսզի Ջոբսի պորտը տեղը դներ։ Այնուամենայնիվ, երբ Գեյթսին խնդրեցին մեկնաբանել Ջոբսի այս խոսքերը, նա արժանապատվորեն հրաժարվեք քննադատել Ջոբսին և անգամ դրվատեց Ջոբսին իր անձի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Ուստի զարմանալի չէ, որ Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարգարժան մարդկանց ցուցակում առաջին հորիզոնականներն է զբաղեցնում։ 

6. Հետևողական ու կայուն եղեք. Դալայ Լամա

Հարգարժան մարդիկ բարի համբավ ունեն, որը դժվար է կասկածի տակ դնել։ Նրանք անում են այն, ինչ ասում են, և ասում են այն, ինչ անում են. խոսքի և գործի կատարյալ համապատասխանություն։ Դալայ Լամա 14-րդ  Տենզին Գյացոն ծնվել է 1935 թ.-ին և 6 տարեկանում  սկսել է վանական կրթություն ստանալ։ Վանական ծառայությունը խաղուպար չէ. աշխարհը լի է գայթակղություններով, որոնց պետք է դիմադրել։ Բարեպաշտությունը, անձնվիրությունը և հետևողականությունը օգնեցին Դալայ Լամային դառնալ աշխարհի ամենահարգարժան մարդկանցից մեկը։ 8 միլիոն մարդ է հետևում Դալայ Լամայի թվիթերյան էջին։ Սա լուրջ ցուցանիշ է։ Մեր մտքի, խոսքի ու գործի համապատասխանությունը հենց այն է, ինչ հարգանք է ծնում մարդկանց մեջ մեր անձի նկատմամբ։ 

7. Նոր բարձունքներ նվաճեք ու նոր դերեր փորձեք. Առնոլդ Շվարցենեգեր  

Եթե Դուք Ձեր ոլորտում նվաճել եք հնարավոր բոլոր բարձունքները, պետք է ոչ թե բավարարվել արդյունքով, այլ ձգտել նորանոր բարձունքներ գրավել այլ ոլորտներում։ Կուլտուրիստից մինչև Տերմինատոր և Տերմինատորից մինչև նահանգապետ. այսպիսին է եղել Առնոլդ Շվարցենեգերի անցած ուղին։ Հաջողակ ու հարգարժան մարդիկ չեն վախենում նոր բնագավառներում փորձել իրենց ուժերը կամ նոր դերեր ստանձնել։ Նրանք փորձում են գերազանցել իրենք իրենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել