1. Կրծկալների թափանցիկ ուսակապերը միայն ավելի շատ ուշադրություն են գրավում
Կրծկալների թափանցիկ ուսակապը մեծագույն ինքնախաբեությունն է։ Կանանց թվում է, թե դրանք տեսանելի չեն, այնինչ իրականում դրանք միայն խոր մթության մեջ են անտեսանելի։ Մնացած բոլոր դեպքերում դրանք լավ էլ երևում են։ Ավելի լավ է հրաժարվել դրանցից։ Դրանք շատ նման են նրբերշիկի թաղանթի։ Կան այլընտրանքային տարբերակներ։ Օրինակ՝ Դուք կարող եք կրել այնպիսի ներքնազգեստ, որն ուշադրություն կգրավի, սակայն չի վանի, առհասարակ հրաժարվել կրծկալից կամ բաց ուսերով զգեստներից։
2. Արհեստական արևայրուքը կարող է չար կատակ խաղալ Ձեզ հետ։ Դրանից ապահովագրված չեն նույնիսկ այնպիսի աստղերը, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է։
Տարբեր քսուկների միջոցով ստացվող արհեստական արևայրուքը կարող է շատ գեղեցիկ նայվել ամռանը, սակայն հարկավոր է շատ զգույշ լինել։ Եթե քսուկը քսեք անպատրաստ մաշկին, ապա դրա վրա լաքաներ կառաջանան։ Այսպիսի հովազային պրինտը հազիվ թե որևէ մեկին դուր գա։ Բացի այդ, արհեստական արևայրուքի բոլոր քսուկները չէ, որ հաճելի բույր ունեն։ Եթե ինչ-որ հատուկ առիթի համար եք ուզում արեստական արևայրուք ստանալ, ավելի լավ է տվյալ հանդիպումից մի քանի օր առաջ քսել տվյալ քսուկը։ Հիշեք նաև, որ արժե միայն փորձված միջոցներ օգագործել։
3. Կապրոնե կիսագուլպաները հակացուցված են որոշ կոշիկների հետ
Կապրոնե կիսագուլպաները թափանցիկ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրանք անտեսանելի են։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ է. եթե Դուք տեսնում եք Ձեր հագի թափանցիկ կիսագուլպաները, ապա մյուսների աչքից էլ դրանք չեն վրիպի։ Իսկ երբ կապրոնե կիսագուլպաները կրում են բոկոտիկներով, դա արդեն իսկական աղետ է։ «Բոկոտիկ» բառն ինքնին հուշում է ամեն ինչ, իսկ եթե Ձեզ ոչինչ չի հուշում, մենք կհուշենք. Բոկոտիկը պետք է կրել բոբիկ տոտիկներին։
4. Մագիլները կենդանիներին են բնորոշ
Վանեսա Հաջենսը մեկն է այն դերասանուհիներից, ում խելքն իրենը չէ երկար եղունգների համար։ Նա նշում է, որ դրանք բնավ չեն խանգարում իրեն։ Այնուամենայնիվ, չափազանց երկար եղունգները գիշատիչ կենդանիների մագիլներ են հիշեցնում։ Դրանք կարող են օգնել Ձեզ ուշադրություն գրավել կամ ճանկռտել ինչ-որ մեկին, սակայն հազիվ թե գեղեցկացնեն Ձեր ձեռքերը։
5. Օծանելիքի չարաշահումը վնասակար է շրջապատի շնչուղիների համար
Եթե Ձեր կողքին նստած գործընկերն ասում է, որ Դուք լավ օծանելիք եք ցանել, կարող եք ուրախանալ այս հաճոյախոսությունից, սակայն երբ այդ մասին ասում է 10 մետր հեռավորության վրա գտնվող մեկը, կարող եք համոզված լինել, որ անմիջապես Ձեր կողքին նստած մարդը խեղդվում է օծանելիքի ուժեղ բույրից։ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունը հատկապես դիպուկ է այս դեպքում։ Չէ՞ որ օծանելիքի չարաշահման արդյունքում Ձեր կողքին գտնվելը կարող է նույնքան տհաճ լինել, որքան փնթի ու քրտնած մարդու կողքին գտնվելը։
6. Պետք է խուսափել չափազանց խոշոր օղերից
Խոշոր զարդերը դեռևս նորաձև են համարվում, սակայն այստեղ ևս պետք է պահպանել չափի զգացումը։ Մասնավորապես ուշադիր է պետք լինել ականջօղեր գնելիս։ Անպայման փորձե՛ք խոշոր ականջօղերը գնելուց առաջ։ Եթե ականջօղն այնքան ծանր է, որ ականջը կախվում է, ավելի լավ է հրաժարվել տվյալ ականջօղը գնելու գաղափարից։ Հակառակ դեպքում զարդի գեղեցկությունը կխամրի վնասված բլթակի ֆոնին։
7. Անգամ ամենաշքեղ մատանիները չեն կարող զարդարել անխնամ ձեռքերը
Եթե եղունգների լաքը միայն տեղ-տեղ է պահպանվել, պետք չէ թարմացնել այն՝ վրայից նոր շերտ քսելով։ Ավելի լավ է մաքրել հին լաքը և նորը քսել, իսկ չափազանց ծույլ կանանց կարող ենք ևս մեկ այլընտրանք առաջարկել. եթե ձեռքերի խնամքը չափազանց բարդ ու ժամանակատար փորձություն է Ձեզ համար, ձեռնո՛ց կրեք։
8. Կեղտոտ մազերը նորաձև չեն
Այս լուսանկարից դատելով՝ Քրիստեն Ստյուարթն այնքան էր շտապում մրցանակաբաշխության, որ մոռացավ անգամ գլուխը լվանալ։ Թանկարժեք զարդերը, բրենդային հագուստն ու նորաձև պայուսակը Ձեզ չեն փրկի, եթե Ձեր մազերը կեղտոտ են, իսկ դիմահարդարումը՝ լղոզված։ Եթե մեկ ժամից պետք է դուրս գաք տնից, ապա առնվազն կեսը տրամադրեք լոգանքին։