Վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ։ Հրադադարի հաստատումից հետո այդ հանդիպումների թիվն անցնում է տասնյակից։ Եվ բոլոր հանդիպումներում միայն շեշտվում է, որ հարցի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Բայց դա միայն շեշտվում է, իսկ սայլը տեղից այդպես էլ չի շարժվում՝ ավելին տարեցտարի տալիս ենք նոր զոհեր։ Եվ ուրեմն հրադադարից հետո չկան բանակցություններ, կան ուղղակի դրանց իմիտացիա, ձևական ձեռքսեղմումներ։ Ժամանակն է, որ ցանկացած լրատվամիջոց ավելի լուրջ մոտենա նման հարցերը լուսաբանելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել