Tert.am-ը գրում է․

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այսօր մի խումբ լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի կնքած համաձայնագրի շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցության շուրջ: Դեսպանը կարծում է, որ ԵՏՄ–ին անդամակցելով Հայաստանը չի դադարեցնում գործընկերությունը ԵՄ–ի հետ։ «Ճիշտ հակառակը, ես գտնում եմ, որ այն, ինչի վերաբերյալ մենք համաձայնության ենք եկել Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, այսօր էլ մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում»,– ասում է նա։

-Եռյակի վերջին հանրահավաքին ընդդիմադիր ուժերը ևս հաստատեցին, որ Եվրասիական տնտեսական միությանը կողմ են: ԵՄ-ի համար դա արդյո՞ք անհանգստացնող փաստ չէ:

-Ո՛չ, մեզ համար դա ընդհանրապես մտահոգություն չէ: Երբ անցած տարի Հայաստանը որոշում կայացրեց, Եվրոպական Միությունն ասաց, որ հարգում է Հայաստանի քաղաքական ընտրությունը, և այն փաստը, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերի միջև համաձայնություն կա, դա ես գտնում եմ, որ դրական երևույթ է հենց Հայաստանի համար: Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, ես արդեն նշեցի, որ մենք շարունակելու ենք համագործակցությունը այն Հայաստանի և Հայաստանի իշխանությունների հետ՝ հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնք փոխադարձ կերպով համաձայնեցվել և առաջ են տարվում:

-«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու վտանգ կա նաև ԵՄ-ում: Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ի հետ համագործակցության մեջ կա՞ նման վտանգ:

- Ես չեմ կարծում, որ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության խնդիր ընդհանրապես այս փուլում գոյություն ունի: Դա խնդիր չէ:

-Հայաստանի և ԵՄ պատվիրակությունները պետք է հանդիպեն, Դուք էլ բազմիցս նշել եք, որ կողմերն աշխատում են իրավական նոր շրջանակի վրա: Ի՞նչ փուլում են բանակցությունները:

-Խոսքը բանակցությունների մասին չէ: Այն, ինչ նոյեմբերին մենք մեր հայ գործընկերների հետ քննարկելու ենք, կոչվում է շրջանակավորման վարժություն: Եվ մենք կցանկանայինք ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների այն ոլորտները, որոնք համահունչ կլինեն Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունների հետ: Եվ հիմա Հայաստանը, երբ ստորագրեց Եվրասիական տնտեսական համաձայնագիրը, մենք կցանկանայինք պարզել մեր հայ գործընկերների հետ այն ոլորտները, որտեղ մենք ստանձնում ենք խորացնել մեր հարաբերությունները, և դրանք ոլորտային համագործակցության հետ հարցեր են, ինչպես նաև այն, թե այդ ոլորտներն ինչպես կարող են համընկնել այն մանդատի հետ, որն իրավական առումով մենք պետք է քննարկենք: Փաստացիորեն մենք պետք է շարունակենք իրականացնել այն, ինչի մասին պայմանավորվել ենք Վիլնյուսում: Եվ ի լրումն ժողովրդավարության, մարդու իրավունքների գերակայության մենք կարող ենք համաձայնության գալ կոնկրետ ոլորտային աշխատանքների շուրջ և դա շրջանակավորել արդեն հետագա համագործակցության համար: Սա ընդամենն առաջին նստաշրջանն է լինելու, այլ նստաշրջաններ ևս լինելու են, բայց մի բան հստակ ասեմ, որ սա նոր բանակցություն չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել