1792031in.am-ը գրում է․

Լեգենդար դերասան Արմեն Ջիգարխանյանը բաց հարցազրույց է տվել, որում պատմել է իր 33-ամյա սիրելիի՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկու հետ հարաբերությունների մասին

Վիտալինան բառացիորեն երկրորդ կյանք է պարգևել 79-ամյա Արմեն Ջիգարխանյանին: Զույգը տուն է ձեռք բերել Մերձմոսկվայում՝ գերմանական ցածրահարկ շենքում: «Այնտեղ ամեն ինչ մտածված է: Շատ հարմար բնակարան է. դա այն է, ինչի մասին ես մանկուց երազում էի. չորսբոլորը անտառ է»,- պատմել է Ջիգարխանյանը:

179204

Դերասանը չի թաքցնում, որ ապրում է վերջինիս հետ: «Իմ կյանքի 80 տարում ես հասկացա, որ ամենաանհավանականը երկուսի փոխհարաբերությունն է: Դա և մեծագույն է, և շատ անդավաճան: Ինչպե՞ս մահացավ Արկադի Ռայկինը. նա ուներ դեղ, որը շատ կարևոր էր, և այն պետք է օրական 2 անգամ խմեր: Ու մի օր նա մոռացավ, իսկ կողքին չկար մեկը, որ հիշեցներ: Դրանք բոլորը հասարակ բաներ չեն: Այդ իսկ պատճառով չափազանց անհրաժեշտ է ունենալ մեկին, ով կոպիտ ասած՝ քեզ սիրում է»,- հայտնի դերասանի խոսքերը մեջբերել է «Էքսպրես-թերթը»:

Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային, սակայն նշում է, որ «միամտություն կլիներ կարծել, թե մենք հեշտորեն լեզու կգտնենք, երբ կա տարիքային նման տարբերություն»:

179205

Թե հատկապես ինչով է այդ երիտասրդ կինը գրավել դերասանին՝ նա ինքը չգիտի: «Դա շատ դժվար հարց է: Այդ բաների մասին շատ բան է գրված, ասված, հորինված, սակայն ճշմարտությունը չկա: Ու փառք Աստծո, քանի որ այդ ժամանակ շանս կա ստեղծելու քո կյանքը: Ու եթե դու գիտես պատասխանը, դու ՈՒՀԱ-ից ես»,- ասում է դերասանը:

Հատկանշական է, որ Ջիգարխանյանը հարաբերություններ է պահում իր կնոջ՝ Տատյանայի հետ, որը ներկայում ապրում է Ամերիկայում:

dzhigarhanyan_3.10.2014

«Ես աշխատում եմ նրան առանց մի կտոր հացի չթողնել, քանի որ Ամերիկան լուրջ երկիր է: Նա շատ է տալիս ու շատ է պահանջում: Ահա այդ «պահանջում»-ն ամենաբարդն է: Քանի որ մեզ մոտ բարոյականությունը միանգամայն այլ է, քան ամերիկացիների մոտ»,- ասել է Ջիգարխանյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել