Ինչու՞ Հայաստանում չի ձևավորվում նոր ուժ՝ երիտասարդ, խելացի, նպատակասալաց, ազգային, պետական մտածողությամբ: Ինչու՞ է երիտասարդության մի հատվածը դարձել Լևոնի պոչը, մի հատվածը՝ Քոչարյանի, մի հատվածը՝ Սերժի, մյուսը՝ Րաֆֆու և այդպես շարունակ: Թող էլի հարգեն, վերլուծեն, դասեր քաղեն նրանց անցած ճանապարհից, բայց չդառնան նրանց պոչը, չպարեն նրանց դուդուկի տակ: Նոր մտածողությամբ, նոր գործելաոճով ինչու՞ իրենց ձեռքը չեն վերցնում նախաձեռնությունը այդ իրենց սպառած, իրենց կրկնող մարդկանցից։ Չէ՞ որ այսօրվա երիտասարդությունը շատ ավելի համարձակ է, ավելի նախաձեռնող ու ակտիվ։ Բացառված չէ, որ այդպիսի ուժ ձևավորվի նաև հենց իշխանական հատվածում:
Ուրեմն ի՞նչն է խանգարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել