1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված փախստականները Հայաստանում շարունակում են բախվել լուրջ սոցիալական խնդիրների հետ: Մինչ օրս լուծված չեն հազարավոր փախստականների բնակարանային խնդիրները: 
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներկայումս Հայաստանում բնակվում են բնակապահովության առաջնային կարիք ունեցող 924 փախստական ընտանիքներ: Այս ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով 2009 թվականից ՀՀ պետական բյուջեով որևէ ֆինանսավորում չի նախատեսվել: 
Բացի բնակարանային ապահովման առաջնային կարիք ունեցողներից՝ առկա է նաև վարձակալությամբ կամ այլ վայրերում բնակվող փախստականների ստվար զանգված, որի բնակարանային ապահովության հարցի լուծումը նախատեսված չէ Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրով: 
Բազմաթիվ փախստական ընտանիքներ բնակվում են հանրակացարաններում, որոնց շենքային պայմանները, շատ դեպքերում, վթարային են, զուրկ են տարրական կենցաղային պայմաններից, հետևաբար, նույնիսկ բռնագաղթումից 25 տարի անց այս մարդիկ հաճախ կանգնում են տարրական կենսական պայմանների ապահովման խնդրի առջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել