Արցախի հարցի քննարկումներին հաջորդում են համանախագահ երկների նախագահաների հայտարարությունները, որոնցում սկսում է գերակշռել Հեյդարիչի բառապաշարը: Այն է՝ «ստատուս քվոն անհնար է պահել»: Համաձայն եմ: Եկել է Ալիևի ցանկությունը կատարելու ժամանակը: Ի դեպ, երկուսը՝ միանգամից: Նա նաև դեմ է 2-րդ հայկական պետություն ստեղծելուն: Կարելի է Ղրիմի օրինակով ևս մի հանրաքվե կազմակերպել և Արցախը միացնել Հայաստանին: Կստացվի, որ ո՛չ ստատուս քվոն պահպանվեց, ո՛չ էլ 2-րդ հայկական պետությունը ստեղծվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել