Artist Steve Spazuk Paints with Fire smoke painting fire etching

Արվեստագետ Steve Spazuk-ը ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկա է օգտագործում՝ իր գեղանկարները ստեղծելով մոմի կրակի ծխի միջոցով։ Չնայած թվում է, թե նա պարզապես մոմը թղթի տակ պահելով՝ ծխով նկարում է, այնուամենայնիվ, նրա տեխնիկան շատ ավելի բարդ է, քան պատկերացնում եք։ Երբեմն նկարիչը նախապես չգիտի, թե ինչ պատկեր նա կնկարի ու պարզապես ուսումնասիրում է այն ձևերն ու պատկերները, որոնք ծխից հայտնվում են թղթի վրա ու առաջնորդում նրան իր ստեղծագործական գործընթացում։ Այնուհետև ստացված պատկերները նա ամբողջացնում է՝ վրձնի կամ փետուրների օգնությամբ ներկ ավելացնելով։
Պարզապես դիտեք արվեստագետի աշխատանքի գեղեցիկ ընթացքը ցուցադրող տեսանյութը։ 

Artist Steve Spazuk Paints with Fire smoke painting fire etching

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել