Երկար լռությունից հետո կրկին խոսել է Արամ Զավենի Սարգսյանը: Եթե կգտնվի որևէ մեկը, որը կհարցնի, թե ինչո՞ւ որոշեց հանկարծ Արամ Սարգսյանը հայտնվել և խոսել, ապա պատասխանը միանգամայն պարզ է. քանի որ օրեր առաջ Եռյակի հանրահավաքն էր:
Արդեն դարձել է սովորական բան, որ Եռյակի ամեն հանրահավաքից հետո պետք է հանկարծ չգիտես որտեղից հայտնվեն ինչ-որ մոռացված գործիչներ և քաղաքական դիակներ ու սկսեն ասուլիսներ տալ, որոնց հիմնական ասելիքը պետք է լինի ոչ թե երկրում առկա խնդիրները, արտագաղթը, գործազրկությունը, այլ միայն ու միայն Եռյակի հանրահավաքը ու գործունեությունը: Ի դեպ, բոլոր այս մոռացված գործիչները «ընդդիմադիր» են, բայց իշխանությունների մասին չեն խոսում:
Արամ Զավենի Սարգսյանը նույն այս գործիչների դասին է պատկանում: Վերջին ժամանակներում նա եթե հանկարծ խոսում էլ է, ապա խոսում է միայն ԲՀԿ-ի մասին: Վերջին ասուլիսի ժամանակ նա նաև հիշել է Արտաշես Գեղամյանին` ուզելով ինչ-որ համեմատականներ անցկացնել Եռյակի գործիչների հետ, բայց չհասկանալով, որ հենց ինքն արդեն վերածվել է Արտաշես Գեղամյանի ու հենց իր շահերն են հուշում, որ նրա անունը քիչ հիշատակի:
Ժամանակին լինելով ՀԱԿ անդամ՝ Արամ Սարգսյանը նույնիսկ այսօր չի գիտակցում, որ վերսկսած շարժումը փնովելու փոխարեն կարելի էր կրկին միանալ այդ շարժմանը և նպաստել դրան, քանի որ Եռյակը բաց է ցանկացած համագործակցության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել