Թեք ողնաշարով ծնված աղջիկը տարիներ շարունակ ձգտում էր մոդել դառնալ։ Այնուամենայնիվ, եկավ մի պահ, երբ նա սկսեց գիտակցել, որ արտաքինը լոկ պատյան է։ 24-ամյա Աիշա Ջոնսը մանկուց տառապում էր սկոլիոզով։ Դեռևս այն ժամանակ էին բժիշկները նրան ասել, որ առանց վիրահատության նա կլինի անճոռնի ողնաշարով գեղեցիկ աղջիկ։ Բնականանաբար, բժշկական էթիկան պետք է թույլ չտար նրանց նման ձևակերպումներ անել, այն էլ աղջկա ներկայությամբ, սակայն նրանք հավանաբար զուրկ էին բժշկական էթիկայից ու տակտից։ Բիրմինգհեմի բնակչուհի Աիշան որոշեց ապացուցել բոլորին, որ ոչինչ չի կարող հետ պահել իրեն իր երազանքից։ Համառ աշխատանքի շնորհիվ աղջիկը հաջողակ մոդել դարձավ առանց մեջքի վտանգավոր վիրահատության ենթարկվելու։
Այնուամենայնիվ, դիզայները կոպտորեն ստիպեց Աիշային հեռանալ ֆոտոսեսիայից, քանի որ համարում էր, որ այդ մեջքով աղջիկը մոդելային բիզնեսի համար չէ։ Այդ ժամանակ Ջոնսը հրաժարվեց մոդելային կարիերայից ու որոշեց նկարչուհի դառնալ։
Աղջիկը հասկացավ, որ ճիշտ չէ ֆիքսվել արտաքինի վրա։ Ներայումս աղջիկը ցանկանում է արվեստի միջոցով ցույց տալ սկոլիոզից տառապող մարդկանց, որ կոր մեջք ունենալը նորմալ է։
«Հետադարձ հայացք ձգելով՝ ես հասկանում եմ, որ մոդել դառնալու իմ ձգտումը միջոց էր, որով ես ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ ես գեղեցիկ եմ։ Ես չէի ցանկանում, որպեսզի բժիշկների դիտարկումները ճիշտ դուրս գային։ Ես անձնվիրաբար աշխատում էի մոդել դառնալու համար։ Ես ձգտում էի ամեն գնով ապացուցել, որ չնայած իմ մեջքին՝ ես նույնքան գեղեցիկ եմ, որքան մյուս բոլորը»։
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում աղջիկը հասկացավ, որ իր մարմինը լոկ պատյան է, իսկ այն, ինչ թաքնված է դրա ներսում, շատ ավելի կարևոր է։ Նախկին մոդելը նշել է.
Ես ցանկանում եմ ոգեշնչել մյուս երիտասարդ կանանց, որպեսզի նրանք ինչ-որ նշանակալի բան անեն։ Ես այլևս չեմ ցանկանում պարզատես հրապուրիչ տեսք ունենալ։
Աղջկա մոտ սկոլիոզն ախտորոշվել է 13 տարեկանում։ Նա ընտանեկան արձակուրդի էր մեկնել, երբ նրա մայրը նկատեց, որ դստեր աջ թիակը ձախից ավելի մեծ է երևում։ Ավելի ուշ Մեծ Բրիտանիայում ախտորոշումը հաստատվեց։ Այդժամ բժիշկները հայտարարեցին, որ աղջկան անհրաժեշտ է «սպոնդիլոդեզ» կոչվող վիրահատության ենթարկել։ Այս վիրահատության ընթացքում մեջքի մեջ տեղադրվում է մետաղյա ձող։
-Երբ ինձ մոտ ախտորոշվեց սկոլիոզ, բժիշկները պնդում էին, որ անպայման անհրաժեշտ է մեջքի վիրահատություն կատարել, բայց ես գտա, որ այդ չափազանց բարդ ու վտանգավոր վիրահատությունն ավելորդ է։ Բացի այդ, ես ցավ կամ անհարմարության զգացում չունեի, այնպես որ իմ սկոլիոզը զուտ կոսմետիկ թերություն էր, - ասել է Աիշան։
Վիրահատությունից հրաժարվելուց հետո աղջիկն իբրև այլընտրանք տեսավ մարմնամարզությունը և սկսեց ակտիվորեն զբաղվել դրանով։ 2003 թ.-ին նա գնաց Բիրմինգեմի ամենամյա նորաձևության ցուցադրությանը, որտեղ նրան նկատեցին մոդելային գործակալություններից մեկի սկաուտները։ Դրանից հետո Աիշան սկսեց այնպիսի դիրքեր ընտրել, որոնք թույլ կտային լուսանկարներում քողարկել ողնաշարի կորությունը։
Արդյունքում աղջիկը մասնակցեց բազում ֆոտոսեսիաների, նկարահանվեց Բրիտանիայի հայտնի երգիչներից մեկի տեսահոլովակում և անգամ լողազգեստներ գովազդեց։