«Ասում են, թե մինչ որդին հավատարմորեն շարունակում է հոր՝ Լիսկայի, «փառավոր» ուղին, մարզպետի պաշտոնում «վերականգնված» Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում հին բարքերին է անցել: Դպրոցից մինչեւ մանկապարտեզ, մարզպետարանից մինչեւ հիվանդանոց իրենց զբաղեցրած տեղերին են վերադառնում Սուրիկ Խաչատրյանի հետ հեռացածները: Ասում են, վերջերս անգամ մարզի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը, չնայած հրաշալի մասնագետ լինելու հանգամանքին, հեռացվել է աշխատանքից, իսկ նրա տեղն զբաղեցրել է մարզպետի «մարդը», ով նրա օրոք «գլխավորում» էր հիվանդանոցը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել