Tert.am-ը գրում է․

Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության բոլոր կանոններին համապատասխան: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Անկախ նրանից, թե ինչպիսի հոգեբանական խնդիրների են հանդիպում արցախցի դատապաշտպանները՝ հասկանալի պատճառներով, բայց մենք ժողովրդավարական պետություն ենք և պետք է հասկանանք, որ այդ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցիները նաև պետք է պաշտպանվեն: Արցախի Հանրապետությունը հատկացրել է այդ պաշտպաններին, և անկախ բոլոր դժվարություններից՝ նրանք պետք է այնպես անեն, որպեսզի ապացուցեն իրենց վստահորդի անմեղությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել