Անհրաժեշտ է միայն պատասխանել անկեղծ:

1. «Դուք շատ գրավիչ եք»:

ա. Խնդրում եք, որ կրկնի հաճոյախոսությունը։

բ. Պարզապես համբուրում եք նրան։

գ. Կնայեք Ձեզ հայելու մեջ։

դ. Մտածում եք` զգույշ եղիր:


2. Նրան հրապուրում է Ձեր ոճը:

ա. Նրան համարում եք խելացի։

բ. Կասկածում եք՝ արդյո՞ք անկեղծ է ասում։

գ. Համարում եք նրան շողոքորթ, բայց լռում եք։

դ. Միանգամից որոշում եք փոփոխություն մտցնել Ձեր արտաքինի մեջ (սանրվածքը, դիմահարդարումը և այլն):

3. Զարմանում է Ձեր տաղանդի վրա:

ա. Ինքներդ էլ գիտեք, որ ընդունակ եք։

բ. Ուզում եք հարցնել` ինչո՞ւ։

գ. Դուք նույնպես զարմանում եք նրա տաղանդի վրա։

դ. Փորձում եք նրան բացատրել, որ դա սխալմունք է:

4. Ասում է, որ Դուք լավ եք երգում:

ա. Կհարցնեք` ինչպես Ուիթնի Հյուսթո՞նը։

բ. Նրա համար ինչ-որ բան կերգեք։

գ. Ուզում եք լսել, թե ինքն ինչպես է երգում։

դ. Մտածում եք, որ նա ծաղրում է:

5. Նա գնահատում է Ձեր մտածելակերպը, բանականությունը:

ա. Դուք նույնպես գնահատում եք նրան։

բ. Գնահատում եք նրա խոստովանանքը։

գ. Ասում եք` իսկապե՞ս։

դ. Խնդրում եք, որ դա բացատրի ավելի համոզիչ կերպով:

6. «Դու նման ես հանրահայտ գեղեցկուհու» (օրինակ` Սոֆի Լորենին կամ Մերիլին Մոնրոյին):

ա. Դուք դա լսել եք բազմիցս։

բ. Մտածում եք. «Զարմանալի է, չէ՞ որ ես այդքան էլ գեղեցիկ չեմ»։

գ. Գուցեև ճիշտ է, պարզապես նա (գեղեցկուհին) փառքի գագաթնակետին է։

դ. Ձեզ հուզում է նրա միամտությունը։

7. «Դուք խորհրդավոր եք»,- ասում է նա:

ա. Նրա նկատածը ճիշտ եք համարում։

բ. Ուրախանում եք, որ նա նկատել է դա։

գ. «Արժե՞ այդ մասին հիշել»,- մտածում եք դուք։

դ. Ուզում եք հակաճառել:

8. «Ձեր ոտքերը գեղեցիկ են»:

ա. Որոշում եք հագնել կարճ կիսաշրջազգեստ։

բ. Անմիջապես ուզում եք այդ մասին ասել Ձեր ծանոթներին։

գ. Անմիջապես նայում եք հայելու մեջ և ստուգում։

դ. Որոշում եք դա կրկնել Ձեր ընկերուհու մոտ:

9. «Ձեր օծանելիքները շատ լավն են».

ա. Տալիս եք Ձեր ձեռքը, որպեսզի հոտ քաշի։

բ. Ասում եք, որ դա իսկական «Քրիստիան Դիոր» է։

գ. Խնդրում եք, որ գուշակի, թե ինչ է օծանելիքի անունը։

դ. Հաճոյախոսությունը չեք համարում շատ շոյող:

10. «Դու պետք է նկարահանվես ֆիլմում».

ա. Հարցնում եք նրան այդ ոլորտում իր ծանոթությունների մասին։

բ. Ուրախանում եք, որ վերջապես Ձեզ մեկը գնահատեց։

գ. Նրան ծաղրում եք։

դ. Կհարցնեք` իսկ ո՞ր ֆիլմում:

ԵԹԵ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ` ՏԱՐԲԵՐԱԿ

ա. Դուք ինքնավստահ եք, մեծամիտ և հաճախ ոչ ինքնաքննադատ. համարձակ եք, նույնիսկ` հանդուգն:

բ. Ձեր ինքնավստահությունը հիմնավորված է, գիտեք, որ ընդունակ եք Ձեր գործերն ինքնուրույն ու վստահորեն կատարել:

գ. Դուք սառնորեն եք ընդունում ուրիշների կարծիքները, և դա շատ վատ է: Հաճոյախոսությունները Ձեզ վրա մեծ ազդեցություն չեն թողնում: Բայց երբեմն Դուք Ձեզ թերագնահատում եք:

դ. Չգիտեք պահել Ձեր արժանապատվությունը, Դուք չափազանց ինքնաքննադատ եք, Ձեր ուժերի և հնարավորությունների մեջ պակասում են վստահությունն ու հավատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել