Մենք` եզդիներս, այսուհետ ընդմիշտ կապելով մեր կյանքն ազատության և արդարության ձգտման հետ, պիտի սիրենք և գնահատենք մեր կյանքն ավելի շատ, քան որևէ մեկը: Բայց մեզ համար գոյության իմաստ պիտի դառնան մեծագույն մարդկային գաղափարները, և մենք երբեք չպիտի հրաժարվենք դրանցից: Կյանքն առանց ազատության այլևս անհնար է մեզ համար: Դրանում պիտի լինի մեր ուժը և հավատը ապագայի հանդեպ: Այսուհետ պայքարն է մեր կյանքը, և մենք իրավունք չունենք դավաճանել չնահանջած հերոսների հիշողությունը: Հավերժ փա՛ռք ձեզ հայրենիքի ազատության համար նահատակված անվախ հերոսներ. ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը` մեր սրտերում… #Sehidnamirin

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել