Եվս մեկ փաստ, որն ապացուցում է, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը ոչ պրոֆեսիոնալ է: Նույնիսկ բակային ֆուտբոլում այսպիսի պատ չեն կազմում: Ապա տեսեք, թե Գոհարյանը ինչ գեղեցիկ գոլ խփեց: Ինչ գեղեցիկ, եթե Արարատի պաշտպանները նույնիսկ նորմալ չէին փակել գնդակի դեմը: Սիրողական ֆուտբոլի վառ դրսևորում: Չափազանց անդուր է հետևել Հայաստանի առաջնության հանդիպումներին: Մեր մատաղ սերնդի ներկայացուցիչներին պետք է խստիվ արգելել հաճախել Հայաստանի առաջնության հանդիպումներին: Եվ այս առաջնությունը համարվում է մեր ֆուտբոլի գագաթնակետը: Էլ որտեղի՞ց պատանի ֆուտբոլիստը մոտիվացիա գտնի: Մի՞թե այս ճղճիմ առաջնությունը կարող է մոտիվացնել որևէ ֆուտբոլիստի. իհարկե, չի կարող:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել