Հիանալի զգացում է առավոտյան արթնանալ Կլասիկոն հաղթած լինելու զգացումով: Ու ամենահաճելին երեկվա խաղում այն էր, որ Իսկոն ոչ միայն կարողացավ փոխարինել Բեյլին, այլ նաև գերազանցեց բոլոր սպասումները, հրաշագործ էր խաղադաշտում ու այս խաղով նա լռեցնում է այն բոլոր մարդկանց, ովքեր չեն դադարում քննադատել նրան ձեռք բերելու «Ռեալի» որոշումը:

Իսկոն Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» ապագան է: Ու հատկանշական էր, որ նա փայլեց մի խաղում, որտեղ մրցում էր իմ «նախատիպի»` Ինյեստայի դեմ: Կարծում եմ՝ Ինյեստան արժանի փոխարինող ունի Իսպանիայի հավաքականում:

Իսկ Պեպեն ու Ռամոսը ցույց տվեցին, որ ոչ մի Մեսսի, Նեյմար ու Սուարես չի ստիպի իրենց քունը կորցնել խաղից առաջ, ինչպես ոմանք ամպագորգոռ կերպով հայտարարում էին Կլասիկոյից առաջ:

Նշեմ նաև Բենզեմա, Մոդրիչ, Խամես եռյակին: Առաջինը փայլուն կատարեց հարձակվողի իր պարտականությունները, աննկարագրելի լավ էր համագործակցում թիմակիցների հետ: Մոդրիչը կատարում էր սևագործ աշխատանքը, ու մեկ փաստ` նրա կատարած փոխանցումների ճշգրտությունը կազմել է .... 100%!!!!!! Իսկ ահա Խամեսը հիասքանչ խաղ անցկացրեց, Իսկոյից հետո երկրորդ լավագույնն էր դաշտում: Գործում էր դաշտի ողջ երկայնքով, միշտ հասցնում էր լինել ճիշտ պահին ճիշտ տեղում:

Եվ վերջում պարզապես նշեմ Իկեր Կասիլյասի ֆանտաստիկ խաղը: Ֆուտբոլիստ, ում միայն ալարկոտն ու հավատարիմ երկրպագուները չեն քննադատում, ֆուտբոլիստ, ով շարունակում է ապացուցել, որ լավագույնն է, ֆուտբոլիստ, ում բացակայությամբ անցկացված նախորդ երկու կլասիկոները Լա Լիգայում պարտությամբ էին ավարտվել, իսկ միակ մասնակցած Կլասիկոն` Գավաթի խաղարկությունում` հաղթանակով... Իկերը երեկ անկրկնելի էր: Բաց թողած գոլի ժամանակ ոչ մի մեղք չուներ, բայց այն, որ կարողացավ հետ մղել մի քանի գերվտանգավոր հարվածներ, հատկապես Մեսսիի ու Մատյոյի հարվածները, ուղղակի անկրկնելի էր: Ինչպես ասել է Չավին մի առիթով, «երբ ամեն ինչ կորած է թվում, Իկերը հայտնվում է ու փրկում է քեզ»: Եթե չլիներ Մեսսիի հարվածից հետո արված սեյվը, հաշիվը կդառնար 0-2, Մատյոյի հարվածից հետո` 2-2, ու ով գիտի` ինչ ելք կունենար Կլասիկոն:

Hala Madrid y Nada Mas!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել