Հաճելի և ուրախ է ընտանիքի ու ընկերների հետ հարսանիքները նշելը, սակայն հարսի ու փեսայի համար այն կարող է բավականին սթրեսային լինել, հատկապես երբ հավատում ես ստորև ներկայացվող որոշ սնհավատությունների։

 1  Հին հույներն ու հռոմեացիները հավատացած էին, որ քողը հարսին պաշտպանում է չար ոգիներից։


 2  Ամուսնական մատանին չորրորդ մատին են կրում, որովհետև մի ժամանակ հավատացած էին, որ դրանից ուղիղ դեպի սիրտը ձգվող երակ կա, որը հայտնի է որպես «vena amoris» կամ «սիրո երակ»։


 3  Հռոմեական կայսրության կառավարության տարիներին հարսնաքույրերի միանման զգեստերը զույգերին հաջողություն բերելու նշան էր։ Այն օգտագործվում էր հարսին ու փեսային անիծել ցանկացող չար ոգիներին շփոթեցնելու և զույգերին պաշտպանելու համար։


 4  Հռոմեական դիցաբանության մեջ ամուսնության ու ընտանիքի աստվածուհի Յունոնան (Juno) է պատճառը, որ շատերը նախընտրում են իրենց հարսանիքն անցկացնել հունիս ամսին։


 5  Միշտ չէ, որ մեղրամիսները ռոմանտիկ փախուստ են իրենցից ներկայացրել։ «Մեղրամիս» բառը ծագել է նորվեգական ավանդույթից։ Զույգերը ամուսնությունից հետո առանձին սենյակ էին գնում, որտեղ նրանց ընտանիքի անդամներից մեկը նրանց էր այցելում՝  նախապես 30 օր պահված մեղրով գինի նրանց համար տանելով։ Մեղրով գինին պետք է նախապես լուսնային մեկ ամբողջ շրջան՝ 30 օր, պահվեր մինչև հարսանիքը։


 6  Ասում են, թե ճերմակ զգեստով հարսանիքների ավանդույթը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի հարսանիքից այն բանից հետո, երբ թագուհին Ալբերտ արքայազնի հետ 1840թ․-ին իր հարսանիքին ճերմակ զգեստ կրեց։ Իսկ դրանից առաջ հարսնացուները պարզապես իրենց լավագույն զգեստերն էին կրում։


 7  Հարսանեկան տորթերը պարզապես համեղ աղանդեր չեն, որ մատուցվում են հարսանիքների ժամանակ։ Այս ավանդույթը սկիզբ է առել Հռոմեական հարսանիքներից։ Հյուրերը հաց էին կտրատում հարսի գլխավերևում՝ նրան պտղաբերություն բերելու համար։


 8  Ավանդույթի համաձայն՝ փեսացուն հարսնացույին գրկած  էր անցկացնում դռան շեմը՝ տանիքի տակ թաքնված չար ոգիներից պաշտպանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել