Ուրեմն այսպես, յուրաքանչյուր քաղ ծառայողին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որն իր մեջ պարունակում է 132,000 դրամ, որից 52 000 պետք է տրամադրվի անձի առողջապահությանը, մնացյալը տրամադրվում է հիփոթեքային վարկի ամսեկան մարմանը, հանգստին և  ուսմանը։  Ինչպես ՀՀ կառավարության  2011   թվականի  դեկտեմբերի 29-ի  N  1923  - Ն որոշման մեջ է ասվում՝ բժշկական ապահովագրության ծառայությունն աշխատողների համար պարտադիր պայման է, իսկ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար` կամավոր։  (այսինքն + 32 000 երեխայի կամ ամուսնու համար):
Այսպես, եթե ես չունեմ հիվանդանոցային ստացիոնար բուժման կարիք կամ նախահիվանդանոցային հետազոտությունների կարիք, որին պետք է հաջորդի տվյալ հիվանդանոցում իմ ստացիոնար բուժումը, ապա այսպես, թե այնպես ես իմ 52 000-ից չեմ կարող օգտվել, անգամ ատամնաբույժի մոտ գնալու համար։ Ատամնաբույժի ծառայությությունից օգտվելու համար, պետք է ընտրեմ 130 000-ոց փաթեթը։ 

Հ.Գ. Կասե՞ք՝ այս ամենը մեզ ի՞նչ, եթե մենք այդ գումարի ո´չ սևն ենք տեսնում, ո´չ սպիտակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել