Որովհետև այնտեղ ցուրտ է, իսկ տանը նստել և տաք թեյ խմելը ավելի հաճելի: Էլ չեմ ասում կարելի է տաք տանը նստած հազար պատճառներ հորինել, թե ինչու ես չեմ գնա այդ այգին: Օրինակ` այնտեղ սատանիստներ կան: Ասեմ Բայանդուրից այնքան սատանիստ, ինչքան ինձանից տրանսվեստիտ: Կամ էլ` ինչու Թռչկանցիները չպայքարեցին իմ Ծաղկաձորի անտառների անխնա վերացման դեմ: Կամ` միևնույնն է մեղավորը իշխանություններն են, ինչու չեն պայքարում իշխանության դեմ: Որ էլ փաստարկ չմնա կօգտագործեմ ամենահզորը` իրանք գրանտակեր են, իսկ բուծիկները (ծ!) մեր քաղաքին խիստ անհրաժեշտ են, առանց բուծիկների քաղաքի առևտուրը կկանգնի, և բուտիկներով վերջապես կմաքրվի այդ կեղտոտ և ցեխոտ պուրակը: Դե ինչ ասեմ, հուսով եմ հասկացաք, որ պատճառներ շատ կարելի է գտնել, և դա ամենահեշտ բանն ա: Իսկ տանից դուրս գալ և գնալ այնտեղ տեսնել ինչա կատարվում և մասնակցել բողոքի ակցիային մի քիչ դժվար: Իսկ եթե լուրջ, ապա... Ես այս քանի օրը քաղաքում չէի, դրա համար չէի գնում: Երեկ գնացի Մաշտոցի պուրակ, տեսա մասնակիցներին, բոլորն էլ շատ նորմալ, հայրենասեր, կարգապահ մարդիկ էին (իմ նման): Մարգինալներ, նեֆորմալներ, սատանիստներ, ծայրահեղականներ այնտեղ չհանդիպեցի: Սանասարյան Հակոբին վերջապես տեսա, մի քիչ զրուցեցինք: Շատ հետաքրքիր նկարների ցուցահանդես կար` աուտիզմով տառապող երեխաների նկարած: Կարճ կապեմ` հալալ ա այնտեղի ժողովրդին, որ իրանց մեջ այդքան կամք և ուժ են գտել ու դուրս եկել պայքարի այդ անօրինական որոշման դեմ: Հպարտ եմ, որ Հայաստանում դեռ տենց մարդիկ կան:
ՀԳ` Ես քաղաքում չեմ լինում, որ գամ անպայման կմիանամ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել