Առաջիկա մի քանի օրերին դարձյալ «տաք» է լինելու ուկրաինական թեման: Կիրակի օրն այս երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք Մայդանի իրադարձություններից ու ռուս-ուկրաինական հակադրությունից հետո բաժանարար նոր գծեր կառաջացնեն Ուկրաինայի քաղաքական կյանքում: Պայքարն արդեն չի ընթանում «արևմտամետներ-ռուսամետներ» ավանդական հարթության մեջ ու ակնհայտ է, որ նոր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են կազմելու եվրաինտեգրացիայի կողմնակիցները: Ընտրություններում հաղթանակ է տանելու նախագահ Պետրո Պորոշենկոյի բլոկը: Ամբողջ ինտրիգն այն է, թե արդյո՞ք այդ հաղթանակն այնքան համոզիչ կլինի, որ բլոկը միայնակ որոշի վարչապետի հարցը, թե՞ նոր կոալիցիայի անհրաժեշտություն է ծագելու: Իսկ արդեն հոկտեմբերի 29-ին Բրյուսելում կանցկացվի   «գազային» բանակցությունների հերթական փուլը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրամիության ներկայացուցիչների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել