Ի մասնավորի «...Սև ռիելտրության» մեջ մասնագիտացած պետական մասշտաբի բանդայի (հանցախմբի) պարագլուխն է:
Ի՞նչ կարիք կա շոռթած կաշառքների ապացույցներ փնտրել, երբ բավական է մասնագետի աչքով աչքի անցկացնել իր իսկ ստորագրությամբ «յուղոտ գործերի» որոշումները, որոնք ուղղակի ապացույց են և դատավճիռ իր իսկ նկատմամբ:

ՀՀ արդարադատության խորհուրդը լոկ շղարշ է կամայականությունները կոծկելու: Ոչ մի հույս կապել պետք չէ էդ կառույցի հետ:

Նախագահը՝ ՍՍ-ն, ինքն իսկ էս քրեական ճահճափոսի կնքահայրն է և պաշտոնների առուվաճառքի վաճառող կողմն է (թեկուզ ուղղակի ապացույցներ չունեմ ու չէի էլ կարող ունենալ): Սրա հետ հույս կապել՝ նույն է թէ էծին կաղամբ վստահես:

Իշխանափոխությունից հետո ամբողջապես ցրել է պետք էս կառույցը և ազնվորեն հայտարարել, որ համաճարակից հետո իշխանությունն ի վիճակի է իրավաբանորեն կարգավորել լոկ սահմանափակ ոլորտներ: Նոր կազմ հավաքագրել ներքևից ու փորձել վերակենդանացնել համակարգը: Երաշխիքը ոչ թե վերացական ազնիվ դատավորները պիտի լինեն, այլ վախի մթնոլորտը: Ցուցադրական պատժել է պետք ոչ միայն սրան, այլ էսօրվա դրության ճարտարապետներին՝ Դ. Հարությունյանին, Թովմասյանին և այլոց: Պատիժը պիտի մոտավորապես էն ազդեցությունը ունենա ապագա դատավորների վրա, ինչպիսին Դրակոնյան ժամանակներում նախագահի աթոռին փռված ընչաքաղց դատավորների կաշին ուներ Հելլեն դատավորների վրա:

կից նյութը այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել