Օրգանիզմի էներգիայի և վիտամինների պաշարը սկսվում է սպառվել, ընկնում է իմունիտետը և հիվանդանալու հավանականությունը գնալով մեծանում: Այս ամենից խուսափելու համար պետք է ավելացնել վիտամինների քանակը` հետևելով սննդակարգին ու այդ ամենը համեմելով ֆիզիկական ակտիվությամբ և լավ տրամադրությամբ։ Առաջարկում եմ օգտակար, բնական ու էներգետիկ ըմպելիքի 3 բաղադրատոմս։

Հրշեջ ըմպելիք
Չափաբաժին` օրը 4-5 բաժակ 
Բաղադրատոմս` 1 բաժակ ջուր, 1 հատ լիմոնի օղակ, սև պղպեղ
Եթե ցանկանում ենք պահպանել օրգանիզմի պաշտպանիչ շերտերը, ապա պետք է անենք ամեն ինչ և կանոնավոր: Լիմոնը ոչ միայն ունի հաճելի համ, այլև օգնում է պահպանել օրգանիզմում pH-ի ճիշտ մակարդակը, իսկ պղպեղը տալիս է էներգիա և կարգավորում սրտանոթային համակարգը: 
Էներգետիկ
Այս ըմպելիքը պետք է օգտագործել ժամանակ առ ժամանակ, բայց ոչ երեկոյան ժամերին:

Բաղադրատոմս` 1 բաժակ տաք ջուր, 1.5-2 թեյի գդալ մեղր (ըստ ճաշակի), 2,5 սմ թարմ իմբիրի արմատներ, 1/4 թեյի գդալ աղացած հիլ, 1/4 թեյի գդալ քրքում: Իմբիրը կտրատել և տրորել այն սխտորի նման: Համեմունքներն ավելացնել եռացող ջրի մեջ և խառնել, մեղրն ավելացնել ավելի ուշ:
Իմբիրը բնական հականեխիչ է, որը նաև շատ լավ միջոց է մարսողության համար։
Հիլը լավացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը և դառնում էներգիայի մեծ աղբյուր: Մեղրը մեղմացնում է կտրուկ համերը և էներգիա հաղորդում:

Ծանր հրետանի
Ամեն առավոտ խմել 1 բաժակ

Բաղադրատոմս`1 հասած բանան, 1/4 բաժակ հում նուշ կամ 2 ճաշի գդալ նուշի յուղ, 2 կաղամբի տերև, 1/2 բաժակ յոգուրտ, 1 ճաշի գդալ կտավատի սերմ, 1 բաժակ կաթ` սոյայով կամ ընկույզով: 
Եթե այս ըմպելիքին ավելանենք տարեկանի հաց, ապա կունենանք հրաշալի նախաճաշ: Այս ըմպելիքն ունի նաև այլ տարբերակ, որը շատ օգտակար է հատկապես մարզիկների համար։ Պետք է ավելացնել միայն կես ճաշի գդալ ցորենի պրոտեին առանց շաքարի: Այս դեպքում թե ինչ արդյունքներ կտա, վստահ ոչինչ ասել չենք կարող: Պետք է անպայման խորհրդակցել մարզչի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել