Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

6. Տաարոֆ  

Տաարոֆը Իրանում ընդունված հարգանքի նշաններից մեկն է։ Անգամ այսօր որոշ առևտրական հիմնարկություններում միանգամայն բնական է համարվում, եթե խանութի սեփականատերը հրաժարվում է վճար ընդունել ավելի բարձր սոցիալական դասի պատկանող գնորդից։ Այնուամենայնիվ, հաճախորդը հասկանում է, որ պետք է պնդի, որ ինքը վճարի, ուստի պնդում է, որ խանութում վերցնեն իր տված գումարը։ Խանութի սեփականատերը կարող է երկրորդ անգամ էլ հրաժարվել ընդունել փողը, հետո երրորդ, չորրորդ անգամ։ Միայն բազմակի մերժումներից հետո է նա համաձայնվում վերցնել հաճախորդի կողմից տրվող գումարը։ Այս ավանդույթը խորթ է արտասահմանցի հաճախորդներին։ Հենց այդ պատճառով էլ նրանք մերժումը ընդունում են հենց առաջին անգամից, մի փոքր շփոթվում են, ապա շնորհակալություն հայտնում ու ապրանքը ձեռքին դուրս գալիս խանութից։

Տաարաոֆը ոչ միայն բիզնեսի, այլև հյուրընկալության մեջ է գործում։ Այսպես, եթե Իրանում ինչ-որ մեկը հյուր է կանչում Ձեզ, դա դեռ չի նշանակում, որ նա ցանկանում է, որ Դուք այցելեք նրան։ Հյուր կանչելն այստեղ հաճախ լոկ ձև է, քաղաքակրթության դրսևորում։ Եթե հրավիրյալը ընդունի հրավերը, նա կարող է անհարմար իրավիճակի մեջ դնել տանտիրոջը, ով ընդհանրապես չէր ակնկալում հյուր ընդունել իր տանը։ Ուստի գոնե առաջին անգամը պետք է մերժել հրավերը և ընդունել այն միայն այն դեպքում, եթե տանտերը պնդի։  


7. Պագամանո  



Ֆիլիպիններում գոյություն ունի «Պագամանո» կոչվող մի ժեստ, որը խորհրդանշում է հարգանք մեծերի նկատմամբ։ Այն նման է խոնարհման, սակայն խոնարհվողը պետք է նաև բռնի տվյալ անձի ձեռքը և հպի այն իր ճակատին։ Այս ժեստը տարածված է նաև Մալազիայում ու Ինդոնեզիայում։ Այն փոխառվել է չինացիներից մի քանի դար առաջ։ Ընտանեկան հանդիպումների ժամանակ երեխաները հաճախ ավագ հարազատների օրհնությունը հենց այս ժեստով են խնդրում։

8. Բայանիիհան  

Ֆիլիպինյան մշակույթի մեկ այլ յուրահատուկ առանձնահատկություններից մեկը «բայանիհան» կոչվող ավանդույթն է։ Այս ավանդույթը ոչ այլ ինչ է, քան ողջ տան տեղափոխումը որևէ այլ վայր։ Գյուղի բնակիչները հավաքվում եմ, որպեսզի բառի բուն իմաստով բարձրացնեն շինությունը ու տեղափոխեն այն սկզբնական վայրից որոշակի հեռավորության վրա գտնվող մի այլ վայր։  Որոշ դեպքերում այս քայլին գնում են հնարավոր բնական աղետներից (օրինակ՝ ջրհեղեղներից կամ սողանքներից) տունը փրկելու համար, սակայն երբեմն էլ այս քայլին գնում են լոկ լավ հարևանին գոհացնելու համար։ Այս ավանդույթին հիմնականում հետևում են գյուղական վայրերում, քանի որ այս շրջաններում տները կառուցված են համեմատաբար ավելի թեթև նյութերից, օրինակ՝ հնդկեղեգից կամ շիմշատից (կարծր փայտանյութ)։

9. Հարսանեկան հինա ու սևացում 



Իսլամական հարսանիքները լի են դարավոր ավանդույթներով ու ծիսակարգերով։ Համարվում է, որ հարսանեկան արարողության համար ամենահարմար օրը հինգշաբթին է, քանի որ ուրբաթը մահմեդականների մոտ եկեղեցական տոն է։ Մեկ այլ ավանդույթ է «mehndi»-ն կամ հինայի գիշերը։ Հարսանիքից երկու օր առաջ հարսին շրջապատում են նրա ընտանիքի կանայք և նրա ձեռքերին ու ոտքերին հինայով նախշեր են նկարում։ Դա խորհրդանշում է հարսի փոխակերպումը աղջկանից կնոջ։ Հինայով նկարված նախշերը բնավ էլ պատահական չեն։ Դրանք խորհրդանշում են կնոջ հաջողությունն ու պտղաբերությունը։

Շոտլանդիայի որոշ մասերում էլ տարածված է «սևացում» կոչվող ավանդույթը։ Նորապսակների ընկերները կապկպում են նրանց ու դնում թաշտի, մեծ արկղի կամ ավտոմեքենաների բեռնախցիկների մեջ և նրանց հետ շրջում են փողոցներով, մինչ անցորդները տարբեր զզվելի բաներ են նետում կապկպված նորապսակների վրա։ Անցորդները մրոտում են նորապսակներին, նրանց հարվածում նեխած ձվերով, գուտալին (կոշիկի քսուկ) ու բազում այլ կեղտոտ բաներ նետում նրանց վրա։ Համարվում է, որ այս ավանդույթը վանում է չար ոգիներին, ինչպես նաև հնարավորություն ընձեռում զույգին ծանոթանալ այն հնարավոր դժվարություններին, որոնցում նրանք կարող են հայտնվել։


10. Մուդրներ  



Մուդրները բնորոշ են հինդուիստական ու բուդդիստական որոշ մշակույթների։ Այն ամենից ավելի լայն տարածում ունի Հնդկաստանում։ Մուդրը տարբեր ժեստերի ու նշանների ամբողջությունն է։ Մարդու ձեռքերի ու մատների շարժումների միջոցով կարող է ավելի քան 500 տարբեր նշանակություն արտահայտվել։ Համարվում է, որ այս շարժումները թույլ են տալիս մարդուն կառավարել իր կենսական էներգիան և ուշադրությունը կենտրոնացնել որոշակի նպատակների վրա։ Մուդրներ կարելի է տեսնել արձանների, նկարների, խաղերի, յոգայի և մեդիտացիայի մեջ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել