Եթե հավատանք վիճակագրությանը, այս տարվա վերջին հեռախոսների թիվը կգերազանցի աշխարհի բնակիչների թվին։ Թեպետ բջջային հեռախոսները հիմնականում շատ նման են մեկը մյուսին, բարձր տեխնոլոգիաների աշխարհում երբեմն հանդիպում են առանձնահատուկ մոդելներ։


1. Ամենաէժանագին բջջային հեռախոսը. «HOP1800»

Самые необычные мобильные телефоны в мире телефон, в мире
Ամերիկայի վաճառասեղաններին հայտնված առաջին բջջային հեռախոսը նախատեսված էր բացառապես ունևորների համար։ 1979 թ.-ին Ամերիկայում հայտնված այս հեռախոսների արժեքը կազմում էր 3895 դոլար, այսինքն՝ դրանք «Toyota Corolla» ավտոմեքենաներից էլ թանկ էին։ Մեկ րոպե հեռախոսային խոսակցությունն ավելի թանկ էր նստում, քան մի գալոն բենզինը։ Իսկ ներկայումս անգամ 10 դոլարով կարելի է բջջային հեռախոս ձեռք բերել։ Օրինակ՝ «HOP1800» մոդելի հեռախոսը հենց այդքան արժե։ Այս էժանագին հեռախոսները հագեցած չեն զարթուցիչով, օրացույցով, խաղերով, հիշողության քարտով ու տեսախցիկով։ Դրանով անգամ SMS հաղորդագրություն հնարավոր չէ  գրել։ Այս մոդելի հեռախոսները ծառայում են մի նպատակի՝ հեռախոսազանգեր կատարելուն։ Այսպիսով, դրանք հին ու բարի ժամանակների մնացուկ են։ 

2. Ամենափոքր բջջային հեռախոսը. «sWaP Nova»

sWaP Nova телефон, в мире

2011 թ.-ին այս հեռախոսը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև ամենափոքր բջջային հեռախոս։ Բարակ ու փոքրիկ «sWaP Nova» բջջային հեռախոսն առաջին անգամ ցուցադրվել է հանրությանը «IFA 2010» բեռլինյան ցուցահանդեսի ընթացքում։ Այս հեռախոսն այնքան փոքրիկ է, որ այն հնարավոր է անգամ իբրև կախօղակ օգտագործել։ Այս բջջայինն ընդամենը 43 գրամ է, սակայն փոքր չափը բնավ չի ազդում հեռախոսի ֆունկցիոնալ հնարավորությունների վրա։ «sWaP Nova»-ն հագեցած է սենսորային էկրանով, գրքերի ընթերցման համար նախատեսված սարքով ու այնպիսի օպերացիոն համակարգով, որը 8 տարբեր լեզուներ ունի։ Հատուկ մոդուլի շնորհիվ այս բջջային հեռախոսը ձեռքի մի շարժումով վերածվում է սովորական կրիչի։ Կոմպլեկտում ներառված է նաև BLUETOOTH-ի լրակազմ՝ անլար USB լիցքավորմամբ, ինչպես նաև ականջակալներ։ Այս փոքրիկ հեռախոսի լիցքավորումը բավականացնում է 2.5 ժամ անդադար հեռախոսազրույցի համար։ Բացի այդ՝ այս հեռախոսով կարելի է անգամ տեսանյութեր դիտել։ 

2. Ամենալայն սպառումն ունեցող հեռախոսը. «Nokia 1100»

Nokia 1100  телефон, в мире

Շուկաների վերլուծություն անելով աշխարհի 35 երկրներում՝ փորձագետները հայտնել են, որ միայն 2014 թ.-ի մայիսին վաճառվել է ավելի քան 7 մլն. «iPhone 5s»։ Որքան էլ որ զարմանալի է, «Apple»-ի արտադրանքը չի դարձել պատմության ամենատարածված բջջային հեռախոսը։ Համաշխարհային ռեկորդ գրավեց 2003 թ.-ին թողարկված «Nokia 1100»-ը։ Այս մոդելի հեռախոսներից 250 օրինակ է վաճառվել։ Չինաստանի շուկայում այս մոդելի հեռախոսներն աննախադեպ արագությամբ սպառվեցին։ Սա պարզ, բազմաֆունկցիոնալ ու երկարադիմացկուն հեռախոս էր։ Այն չէր փչանում անգամ զուգարան ընկնելուց, բարձր տեղից վար գցվելուց և երեխաների հետ «շփումից»։

3. Ամենահուսալի բջջային հեռախոսը. «Sonim XP3300 Force»
Sonim XP3300 Force телефон, в мире

«Sonim XP3300 Force» հեռախոսը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև աշխարհի ամենահուսալի հեռախոս։ Հեռախոսն իսկապես շատ դիմացկուն է։ Այս մասին են վկայում բազմաթիվ փորձարկումները։ Բջջայինի դիմացկունությունը ստուգելու համար այն զանազան փորձությունների ենթարկվեց։ Այն շարունակում էր անխափան աշխատել թե՛ 10 հարկանի շենքից ցած ընկնելուց, թե՛ արտաճանապարհային մեքենայի տակ ընկնելուց հետո։ «Sonim XP3300 Force»-ը չփչացավ անգամ կես ժամ ջրի մեջ մնալուց հետո։ 

4. 1. Ամենաթանկարժեք բջջային հեռախոսներըը. «iPhone 5 BlackDiamond»
iPhone 5 BlackDiamond  телефон, в мире

Կայծակնային արագությամբ տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ կյանքի կոչվեցին անգամ անիրականանալի թվացող ցանկությունները։ Այսօր անգամ ամենահասարակ հեռախոսներում ուզածդ բանը կարող ես գտնել. տեսախցիկ, նվագարկիչ, ինտերնետ հասանելիություն և այլն։ Իսկ շքեղության սիրահարների համար լավագույն տարբերակներից մեկը շափյուղայով զարդարված «Vertu» հեռախոսն է, իսկ լավագույն տարբերակը «iPhone 5 BlackDiamond»-ն է։ Ստյուարթ Հյուզի ջանքերով ստեղծված այս հեռախոսը աշխարհի ամենաթանկարժեք հեռախոսն է հանդիսանում։   

4.2. Ադամանդապատ «iPhone 3GS» 
iPhone 3GS в бриллиантах  телефон, в мире

Բրիտանացի դիզայներ Ստյուարթ Հյուզը շքեղ հեռախոսների արտադրման իսկական գիտակ է։ 2009 թ.-ին նա թողարկեց 136 ադամանդե քարերով զարդարված «iPhone 3GS»-ը, իսկ մի տարի անց՝ ոսկե «iPhone 4»-ը։ Դրա խնձորի մասը զարդարված էր 53 ալմաստներով, իսկ կոճակներից մեկը՝ 7,4 կարատանոց վարդագույն ադամանդով։ Հյուզի ամենաթանկարժեք ստեղծագործության արժեքը 15 մլն. դոլար է։ Այս շողշողուն հրաշքը ստեղծվել է մի չինացի մեծահարուստի համար։ Այն օծված է 600 ադամանդների փոշով։ Դրա էկրանը պաշտպանված է շափյուղե ապակիով, իսկ կոճակներից մեկը զարդարված է 26 կարատանոց սև ադամանդով։   


5. Ամենաարտառոց բջջային հեռախոսը. «Wang XYW 3838»
Wang XYW 3838 телефон, в мире

Աշխարհի ամենաարտառոց բջջային հեռախոսի հեղինակները չինացիներն են։ «Wang XYW 3838» այնքան յուրօրինակ է, որ դրա մասին հրապարակումներ հայտնվեցին ոչ միայն չինական, այլև բազում անգլալեզու բլոգերում։ Ծխախոտի տուփի նման այս հեռախոսը կուբիկ-ռուբիկ է հիշեցնում։ Այնուամենայնիվ, հեռախոսի յուրօրինակությունը միայն արտաքին տեսքով չի սահմանափակվում։ Այն կարող է օգտագործվել ոչ միայն իբրև հեռախոս, այլև իբրև ծխախոտատուփ։ «Chonghwa» չինական պապիրուսների գույնի այս հեռախոսի կորպուսի մեջ տեղավորվում է 7 ծխախոտ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել