Tert.am-ը գրում է․

Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի կնոջը տեղափոխել են Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց։ Գիշերը մոտ ժամը 2-ին 42-ամյա Աննա Շապլիկովայի համար շտապ օգնություն են կանչել. կնոջ ջերմությունը կտրուկ բարձրացել է և սկսվել է ուժեղ տենդ կասկածելի ախտանիշներով։ Ժամանած բժիշկները հայտնել են, որ հիվանդը շտապ հետազոտվելու կարիք ունի և անհապաղ տեղափոխել են կլինիկա, գրում է Обозреватель-ը։

Ինֆեկցիոն բաժնի մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել հիվանդության ծագումը և ախտորոշել։ Հետագա հոսպիտալացումից Լեպսի կինը հրաժարվել է և առավոտյան լքել հիվանդանոցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել