Tert.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է «Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ համատեղ աշխատանքի մասին.

-Ինձ հաճախ մեղադրում են մեծամտության համար, սակայն ես պատրաստ եմ ընդունել, որ Մուորինյոն ինձանից ուժեղ մարզիչ է։ Ժոզեն միշտ ագրեսիվ էր եւ հաճախ էր բռնկվում։ Ինձ դուր էին գալիս այդ որակները, քանի որ նա սովորաբար ճիշտ էր դուրս գալիս։ Նա ինձ համար վերլուծում էր բոլոր խաղերը եւ դա հիանալի էր անում։ Մի անգամ ես Ժոզեին թույլ տվեցի ղեկավարել «Բարսելոնայի» խաղը Կատալոնիայի գավաթի հանդիպումներից մեկի ժամանակ, եւ նա հաղթեց այդ մրցաշարը։ Ճիշտ է, Մոուրինյոն մարզում է թիմը միայն այն բանի համար, որ այն հաղթի։ Իսկ ինձ համար նաեւ կարեւոր է, որ թիմը վառ, գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրի։ Դա առավել դժվար ճանապարհ է,- Վան գալի խոսքերն է մեջբերում «Goal.com» կայքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել