Նկարչուհի Մարիամ Պարեն 1996 թ.-ին նոր-նոր էր սկսում իր ստեղծագործական գործունեությունը, երբ նրա թիկունքին կրակեցին։ Կրակոցից հետո պարանոցից ներքև նրա մարմինը կաթվածահար եղավ։ 20-ամյա աղջկա համար շատ դժվար էր համակերպվել նոր իրավիճակին, սակայն նա իր մեջ ուժ գտավ դժվարությունները հաղթահարելու և նկարչական գործունեությունը շարունակելու համար։ Բուժման կուրսն անցնելու ընթացքում Մարիամը սովորեց բերանով գրել իր անունը, որոշ ժամանակ անց նա գրիչը փոխարինեց վրձնով և սկսեց բերանով նկարել։ Այնուամենայնիվ, նկարների որակը դրանից չի տուժել։ Հարցազրույցներից մեկում նկարչուհին ասել է.
Կարծում եմ, որ հիմա ես ավելի լավ եմ նկարում, քան այն ժամանակ, երբ կարողանում էի օգտագործել ձեռքերս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել