Կառավարության շենքի դիմաց երեկ հավաքվել են մի խումբ կանայք, ովքեր դժգոհել են Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու դեմ: Նրանք բերել են «Իմ երեխային զրկում եք տակդիրից, որ ի՞նչ անեք», «Աշխատող կանայք պահանջում են իրենց գումարները», «Ով հղիանա, ով բյուջե լցնի» և այլ գրություններով պաստառներ:
Եթե նույնիսկ հղիներն են բողոքում կառավարության քաղաքականությունից, ուրեմն այն արմատական վերանայումների կարիք ունի:
Հղիների բողոքը նաև բարոյական ասպեկտ ունի, որովհետև փաստում է, որ կառավարության քաղաքականությունը ոչ միայն չի լուծում ընթացիկ հարցերը, այլ նաև կասկածի տակ է դնում երկրի զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել