Այն, որ Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Շալանդը բավականին ցածր մակարդակի մարզիչ է, բոլորիս է հայտնի, բայց որ նման կարգի անտակտ և թեթևամիտ է, մեզ համար բացահայտում դարձավ այն բանից հետո, երբ հարցազրույց տվեց շվեյցարական ինչ-ոչ մի պարբերականի, որտեղ, մասնավորապես, ասվում է. մեջբերում եմ.
«Իմ ֆուտբոլիստները կարող են հանդես գալ Շվեյցարիայի առաջին կամ երկրորդ լիգայում»:
Այս խոսքերը ասում է մի մարդ, ով բազմիցս հայտարարել է, որ մեր տղաներն ի զորու են նվաճել Եվրո 2016-ի ուղեգիրը և հիմա, չգիտես ինչու, սկսում է հակադարձել իրեն և մեր ֆուտբոլիստների վարկը գցել միջազգային արենայում:
Հիմա ես, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և մեր ֆուտբոլի հավաքականի մոլի երկրպագու, Ռուբեն Հայրապետյանից պահանջում եմ, որպեսզի նա պաշտոնից հեռացնի Շալանդին, և այս ամենի հետ մեկտեղ՝ Շալանդին պետք է ստիպել, որ նա հրապարակայնորեն հերքի կամ ներողություն խնդրի համայն հայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել