Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով՝ խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և «երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը»:
Իսկապես, սահմանադրական փոփոխություններն ու անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, ի վերջո, հանգեցնելու են երկու ուժեղ կուսակցությունների ձևավորմանը, որոնցից մեկը ձևավորելու է կառավարություն, մյուսը լինելու է ընդդիմություն՝ վերահսկողական ուժեղ գործառույթներով:
Այս մոդելին շատերը դեմ չեն, սակայն ոմանք արդեն իսկ այդ կուսակցությունների դերում պատկերացնում են ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին:
Տեսականորեն, նման տարբերակը չի բացառվում, սակայն պետք չէ ամեն բան անձնավորել կամ կանխակալ կարծիք ձևավորել, թե ամեն բան հարմարեցվում է կոնկրետ քաղաքական իրավիճակին:
Այ, երբ Հայաստանում իրապես գործեն ընտրական ինստիտուտներն ու մրցակցային միջավայրը, նոր հստակ հայտնի կդառնա, թե հասարակությունը որ քաղաքական հոսանքներին ու դրանց կրողներին է գերապատվություն տալիս:
Կոնկրետ երկու կուսակցությունները հրապարակ են գալու քաղաքական բնական գործընթացի, խոշորացումների, գաղափարական ու քաղաքական ալյանսների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել