Երբ իշխանությունը վատն ա, նշանակում ա, որ մխտռված ա քո այսօրը, բայց ամեն ինչ կորած չի, դու դառնում ես ընդդիմություն, քեզ նման մարդիկ ես գտնում ու պայքարում եք, որ փոխեք իշխանությունը կամ ազդեք նրա որոշումների վրա։ Իսկ երբ ընդդիմությունը նույնական ա իշխանությանը կամ իշխանությունից էլ վատն ա, ու դու նույնիսկ տեսականորեն չես կարող իրա հետ համերաշխ լինել, դա նշանակում ա, որ մխտռված ա նաև քո վաղվա օրը, ու դու կամ պիտի ապրես վաղը չէ մյուս օրվա հույսով, կամ պիտի գնաս երկրից։ Սա ա ընդդիմության պատասխանատվության բաժինը արտագաղթի հարցում։ Եվ ըստ իս՝ սա փոքր բաժին չի։ 
Նրանք, ովքեր ներկայումս ընդդիմություն են ճակատագրի հեգնանքով, մեղադրում են մարդկանց ընդդիմությանը քննադատելու համար և կոչ անում կենտրոնանալ նրանց վրա, ում ձեռքում են իշխանական լծակները տվյալ պահին։ Ոնց որ ասեն՝ մի մտածիր վաղվա մասին, այլ միայն էսօրվա։ Կապ չունի, որ արդեն իրիկնանում ա ու օրը, մոտենում ա ավարտին, դու մեկ ա՝ մտածի էսօրվա մասին։ 
Այ նախկին հարգելիներ ջան, ո՞նց չմտածեմ ախր, իշխանությունը ամենաուշը երեք տարուց ռադ ա լինելու, իսկ դուք պատրաստվում եք դրանից մի քիչ առաջ (եթե գործերը հաջող գնան) կամ դրանից անմիջապես հետո իմ տարիներից ևս տասը տարի մխտռել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել