իշխանությունը երեք տարուց ռադ ա լինելու, իսկ դուք պատրաստվում եք դրանից անմիջապես հետո իմ տարիներից ևս տասը տարի մխտռել։


22:34 , 23 հոկտեմբեր, 2014

Երբ իշխանությունը վատն ա, նշանակում ա, որ մխտռված ա քո այսօրը, բայց ամեն ինչ կորած չի, դու դառնում ես ընդդիմություն, քեզ նման մարդիկ ես գտնում ու պայքարում եք, որ փոխեք իշխանությունը կամ ազդեք նրա որոշումների վրա։ Իսկ երբ ընդդիմությունը նույնական ա իշխանությանը կամ իշխանությունից էլ վատն ա, ու դու նույնիսկ տեսականորեն չես կարող իրա հետ համերաշխ լինել, դա նշանակում ա, որ մխտռված ա նաև քո վաղվա օրը, ու դու կամ պիտի ապրես վաղը չէ մյուս օրվա հույսով, կամ պիտի գնաս երկրից։ Սա ա ընդդիմության պատասխանատվության բաժինը արտագաղթի հարցում։ Եվ ըստ իս՝ սա փոքր բաժին չի։ 
Նրանք, ովքեր ներկայումս ընդդիմություն են ճակատագրի հեգնանքով, մեղադրում են մարդկանց ընդդիմությանը քննադատելու համար և կոչ անում կենտրոնանալ նրանց վրա, ում ձեռքում են իշխանական լծակները տվյալ պահին։ Ոնց որ ասեն՝ մի մտածիր վաղվա մասին, այլ միայն էսօրվա։ Կապ չունի, որ արդեն իրիկնանում ա ու օրը, մոտենում ա ավարտին, դու մեկ ա՝ մտածի էսօրվա մասին։ 
Այ նախկին հարգելիներ ջան, ո՞նց չմտածեմ ախր, իշխանությունը ամենաուշը երեք տարուց ռադ ա լինելու, իսկ դուք պատրաստվում եք դրանից մի քիչ առաջ (եթե գործերը հաջող գնան) կամ դրանից անմիջապես հետո իմ տարիներից ևս տասը տարի մխտռել։