Թուրքիայի կառավարությունը՝ հաշվի առնելով վերջին օրերին՝ ի պաշտպանություն Քոբանիի քրդերի, Թուրքիայի մի շարք շրջաններում բողոքի ակցիաների դուրս եկած զինված խմբավորումների գործողությունները, պատրաստվում է առաջիկա օրերին օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, որը կոչվում է «ներքին անվտանգության փաթեթ»: Ըստ այդ փաթեթի՝ նախատեսվում է՝ բոլոր այն սոցիալական ցանցերի օգտատերերը, էլեկտրոնային լրատվամիջոցները, ովքեր համացանցով կհնչեցնեն անհնազանդության կոչեր, բողոքի դուրս գալու կոչեր, կենթարկվեն քրեական պատասխանատվության: Օրենքի նախագծի համաձայն, ովքեր համացանցում կհնչեցնեն նմանատիպ կոչեր, կդիտարկվեն «պոտենցիալ հանցագործներ», և ոստիկանությանը կտրվի լիազորություն անցկացնել խուզարկություն, կասկածյալներին ձերբակալել և կալանքի տակ պահել 24 ժամ, իսկ դատախազի որոշմամբ՝ մինչև 48 ժամ՝ մինչ մեղադրանք առաջադրելը:

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) փոխնախագահ, պատգամավորական խմբի նախագահ Ակիֆ Համազաչեբին օրենքի այս նախագծի վերաբերյալ ասել է. «Կառավարությունն անցնել է ռեպրեսիվ միջոցների: Քոբանիի պաշտպանությանն ուղղված ցույցերը պարզապես պատրվակ են կառավարության համար, որ կանխեն այնպիսի ազատական փողոցային շարժումներ, ինչպիսիք են, օրինակ, Գեզի այգու ցույցերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել