Բոլորս էլ տեսանք, թե ինչպես քանդվեց (պայթեցվեց) Երևանի կրկեսի շենքը: Բնավ չեմ ուզում խոսել կրկեսի մասին` որպես շինության, քանի որ պարզապես անշունչ, փտած քարերի մի կույտ էր: Կրկեսը բոլոր այն ծաղրածուները, ձեռնածուները, ակրոբատներն են, որոնք մոտ 2 տարի գործազուրկ են մնալու: Ինչպե՞ս են գոյատևելու: Կրկեսը բոլոր այն փոքրիկ երեխաների ծիծաղներն են, որոնք մոտ 2 տարի չեն հնչելու, քանի որ նրանց մանկությունը համընկել է կրկեսի վերանորոգման աշխատանքների հետ: Հիմա նոր ենք մտածում, որ 3 միլիոնանոց երկրում ընդամենը 1 կրկեսը բավական չէր: Առաջարկում եմ, չգիտեմ քաղաքապետարանն է, ով է, կազմակերպեն շրջող կրկեսներ: Մեծ վրանների մեջ, որ լինում է, կարծում եմ այդպես կլուծվեն բոլոր խնդիրները, և կրկեսի աշխատողները սոված չեն մնա, և երեխաները կլինեն երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել