Հելոուինը մոտ է, իսկ սա նշանակում է, որ առաջիկա մի քանի շաբաթներին դդումներից քանդակների պակաս չի զգացվի։ Արտասահմանցի քանդակագործները լրջորեն են պատրաստվում այս տոնին։ Այս հոդվածում մենք առանձնացրել ենք քանդակագործ-նկարիչ Ջոն Նիլի «դդումե» ստեղծագործությունները։ Մի քանի օրից Նիլը «դդումե շոու» կանցկացնի «Լագունա» գեղարվեստի քոլեջում։ Այստեղ նա ներկաների աչքի առաջ տեղում քանդակներ կկերտի դդումներից։ Նա իր արվեստանոցն ունի, որտեղ էլ ցուցադրվում են նրա համեղ, բայց և սարսափազդու ստեղծագործությունները։ Պարզապես զարմանալի է տեսնել, թե ինչպես է հասարակ դդումը այս հմուտ վարպետի ձեռքում վերածվում տարբեր էմոցիաներ արտահայտող սարսափազդու կերպարների։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել