Tert.am-ը գրում է․

Սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու մասին օրենքի քննարկման ժամանակ այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե իրենք լրտեսներ ունեն ՀՀԿ-ի շարքերում և տեղեկացել են, որ այս օրենքի վերաբերյալ ՀՀԿ-ականներն ակտիվորեն ելույթ են ունենում, որպեսզի իրենց նախագծերը չհասցնեն քննարկել:

 «Պարզապես որպես նիստ վարող` բոլոր գործընկերներիս կոչ եմ անում պահպանել պառլամենտական բառապաշարը: Լրտեսներ այս պառլամենտում չկան, գործընկերների նկատմամբ լրտես տերմինն օգտագործելն առնվազն բարեկիրթ չէ, եթե լրտեսների հետ շատ եք շփվել, դա ձեր խնդիրն է, լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում, ձեր գործընկերների մասին խոսելիս, ում հետ աշխատում ենք, կոռեկտությունը մի խախտեք»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հերթական պնդումը, թե իշխանությունները խուճապի մեջ են առաջիկա հանրահավաքից, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սրտատրոփ սպասում ենք ձեր ելույթներին: Չի՞ երևում մեր դեմքերից` ինչքան ենք վախեցած»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել