Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն առաջարկում է սահմանամերձ գյուղերին հարկային արտոնությունների տրամադրումը դարձնել հասցեական:

«Պետություն ու սուբյեկտ կապը պետք է լինի ուղղակի: Այսինքն՝ վճարեցիր, հետ վերադարձվեց»,-այդ մոդելը առաջարկեց Գուրգեն Արսենյանը:

Հիշեցնենք, որ «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալելու» մասին Հանրապետական կուսակցության և Կառավարության օրենսդրական փաթեթով առաջարկվում է նշված համայնքներում բոլոր տեսակի առևտրային գործունեությունը ազատել հարկերից, սակայն մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը նշում են, որ ադրբեջանական «սնայպերների» ուղիղ նշանառության տակ ամեն օր իր երեխային դպրոց ճանապարհող բնակչին դա ոչինչ չի տալիս, իսկ կրպակներն էլ «չայի կանֆետ» ու վաֆլի ունենալու համար հսկայական հաշվապահություն պետք է ունենան, որը եթե խախտեն, «տնով-տեղով» չեն ազատվի:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը նկատեց, որ եթե Կառավարությունը ուզում է արտոնություններ տալ, թող տա, բայց ասաց, որ չի կարող չխոսել ողջ տնտեսությանը վերաբերող փաստաթղթերի մասին:

«Առաջին. ասացիք, որ անցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով և ասացիք, որ եթե դուրս գրման ժամանակ հանկարծ ծագեն պրոբլեմներ՝ ծրագրային խափանում, ինտերնետ կապի խափանում, Կառավարությունը կընդունի համապատասխան որոշում, թե ինչ անեն: Հիմա է պետք ընդունել որոշումը, որ հետո մարդկանց չկանգնեցնեն փաստի առաջ»,-առաջարկեց Գուրգեն Արսենյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել