Վերջերս լուրեր հայտնվեցին այն մասին, որ էբոլայի բուժման դեպքեր են գրանցվել։ Թվում էր, թե վերջապես թունելի վերջում լույս վառվեց, սակայն, ավաղ, մի համաճարակը դեռ չանցած՝ մարդկությանը մեկ այլ համաճարակ է սպառնում. էբոլա մահացու համաճարակին փոխարինելու է եկել մի նոր համաճարակ։ Վերջին շրջանում մեծ թափով սկսել է տարածվել «չիկունգունյա» կոչվող համաճարակը, որը փոխանցվում է մարդուն վարակակիր մոծակներից։  

Фото: Globallookpress

Վենեսուելայում արդեն 800 մարդ վարակվել է չիկունգունյայով։  Հիվանդության բռնկումներ արձանագրվել են Սալվադորում, Հոնդուրասում, Նիկարագուայում և Կոստա Ռիկայում։ Կարիբյան տարածաշրջան այցելած զբոսաշրջիկները հիվանդությունը ներմուծել են Կանադա։ Այստեղ վարակակիր մարդկանց թիվը հասնում է 200-ի։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից հայտնել են.

«Այս հիվանդությունը հանդիպում է Աֆրիկայում, Ասիայում և Հնդկական ենթամայրցամաքում։ Վերջին տասնամյակների ընթացքում չիկունգունյա հիվանդությունը տարածող մոծակները սփռվել են Եվրոպայում ու Ամերիկայում։ Վարակի առաջին դեպքը Եվրոպայում գրանցվել է 2007 թ.-ին»։      

Չիկունգունյայի դեմ դեղամիջոց չկա, իսկ բուժման գործընթացը լոկ թեթևացնում է ախտանշանները։ Այս հիվանդությանը բնորոշ են սրտխառնոցը, ցանը, տկարությունը և հանկարծակի տենդը, որն ուղեկցվում է հոդացավով, գլխացավով ու մկանային ցավերով։ Հիվանդությունը կարող է անգամ մահվան ելքով ավարտվել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել