Մերօրյա ընդդիմադիր որոշ կուսակցապետերի, իրենց նվիրյալները դարձրել են Տոտեմ՝ պաշտամունքի առարկա դարձրած կենդանի, իհարկե նաև բույս՝ ասենք մոլախոտ, մացառ, քարաքոս, յոնջա… Դարձրել են ամենաարդարը, ամենաանկաշառը, ամենաազնիվը, ամենաանշահախնդիրը, ամենագիտունիկը, մի խոսքով՝ ամենա…
Տաբու են դրել նրանց անձի շուրջն ու շուրջպար բռնել, ու բոլորը նրանց ասել՝ օ՜օ՜օ՜օ՜օ՜ մեծն Բենամուկի… Պաշտամունք են սարքել, սրբացրել ու շնաճանճի նման հարձակվում են նրանց նույնիսկ անունն արտաբերողների վրա: Իսկ իրենք իրենց հոտած բերաններով ինչ ասես վայրահաչում են աջ ու ձախ…
Հասկանում եմ, լավ եմ հասկանում, քանի որ գիտեմ, որ այդ տաբուն սովորաբար առաջանում է ամբիվալենտ հուզական դիրքորոշման հողի վրա: Այդպիսով՝ այդ տաբուն գալիս է, առաջանում է այդ կուսակցությունների գործունեության վախճանի, հեղինակազրկման սարսափից առաջացած գիտակցված ցավի, ապրումների և անգիտակցական բավարարվածության հակադրությունից ու ահավոր ատելությունից այդ վախն ստեղծողների նկատմամբ: Հասկանում եմ, միանգամայն բնական երևույթ է այդ իրավիճակի ու զգացողության համար…
Այստեղից էլ վայրահաչության, լպիրշության, լկտիության շքահանդեսները, գյուղական աշուղների մակարդակի մեջլիսները… Լինի դա հանրահավաքներում, թե Ազգային ժողովի նիստերում, ցույցերում հնչող ելույթներում…
Իհարկե քիչ թե շատ գրագետ մարդը գիտի, որ ծայրահեղ, լկտի, լպիրշ դրսևորումները պայմանավորված են անձի ցածր ինքնագնահատականով, անզորությամբ, իր ուժերի և հեռանկարի նկատմամբ ունեցած թերահավատությամբ… Եվ ի վերջո նաև անդաստիարակությամբ, չափի զգացողության բացակայությամբ… Եվ պատահական չէ, որ նրանց մեջ գերակշռում են կոմբինացված սանգվինիկ-խոլերիկները, ինչ-որ բանից անբավարարվածները…
Հիմա էլ տառապում են այլընտրանքային եռագլուխ ձախության մանկական հիվանդությամբ ընդդիմադիր դաշտում… Չնայած այդ հիվանդության սինդրոմը դեռևս լրիվ ախտորոշված չէ, ուսումնասիրության պրոցեսում է, քանի որ խիստ անհասկանալի ու զարմանալի երևույթ է ու կարծես ընդդիմադիր դաշտի Էբոլան լինի…
Դե ինչ առաջ, բենամուկիներ, մերօրյա տոտեմներ, տաբուացված յոնջաներ, մարինացված քարաքոսներ, փշոտ մացառներ, տատասկներ… Կարևորը, որ ձեզ ասեն՝ օ՝օ՜օ՜օ՜օ՜ մեծն Բենամուկի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել