Մարդկանց մոտ քնի ցիկլի խախտումներ նկատվում են այն ժամանակ, երբ ննջասենյակը չափից շատ է լուսավորվում: Արդյունքում կարող են առաջ գան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, ավելորդ քաշը, նյութափոխանակության խանգարումները: Այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները 113.000 կանանց հետազոտելուց հետո: Բոլոր այն կանայք, ովքեր քնել են սովորաբար ավելի շատ լուսավորված ննջասենյակներում, նրանց մոտ գրանցվել է քաշի ավելացում:
Չափվել է մարմնի զանգվածի ինդեքսը, իրանի ծավալի հարաբերակցությունը ազդրերին և իրանի շրջագիծը: Այդ բոլոր ցուցանիշները լուսավոր սենյակում քնող կանանց մոտ եղել են ավելի բարձր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել