Երեկ Ռադիո Ավրորայի լրատվական էին զանգել մի քանի վարորդներ ու ասացին, որ Սայաթ-Նովայից Ֆրանսիայի հրապարակ- Մոսկովյան-Սարյան՝ դեպի ձախ թեքվելու նշանը չկա: Նշանակում է՝ իրենք կանոն են խախտում: Նաև ասացին, որ մի երեք օր է, որ նշանը սկսել է բացակայել: ՃՈ-ից մեր լրատվականին հայտնեցին, որ արդեն մեկ ամիս է՝ նշյալ հատվածում ձախ շրջադարձ անել չի կարելի: Իսկ մեր այն հարցին, թե եթե փոփոխությունը մեկ ամսվա պատմություն ունի, ինչու՞ լրատվամիջոցներով չի լուսաբանվել, ոստիկանությունից էլ պարզաբանեցին, որ վարորդը միայն «ռույլ» բռնող չի, թող ուշադիր վարեն՝ նայելով երթևեկության նշաններին: Իսկ այն վարորդները, որոնք այդ հատվածով շարունակում են ձախ երթևեկը ու կտուգանվեն, կարող են դիմել դատարան:
Հ.Գ. Լավ, ամոթ չի, ինչքա՞ն կարելի ա մեր վարորդների կաշին քերթած պահել: Ինչքա՞ն կարելի ա անհատ ձեռներեցի կամ տեսախցիկ դնողի կամ ինչ-որ չգիտեմ ում ջրաղացին ջուր լցնել: 
Հետո էլ կասեն, մարդիկ մեզ չեն սիրում, չեն հարգում: Ինչնե՞րդ սիրեն: Հարգելու բա՞ն եք, որ հարգեն: Թաքուն վարորդներին գլխին սարքում եք: Որ մի քիչ քիչ պռավա ծախեք, մեր երթևեկությունն էլ նորմալ կլինի:
Վարորդնե՛ր ջան, ուշադիր եղեք Սայաթ-Նովայից Ֆրանսիայի հրապարակ- Մոսկովյան-Սարյան՝ դեպի ձախ թեքվել չի կարելի: Միայն ուղիղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել