Վայ Աշոծյան, քյաչալիդ տեղումներ գան: Ասում ա՝ կառավարությունը ԲՈՒՀ-երում մի քանի տարի ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ավել տեղեր է դնում, քան կանխատեսված դիմորդների թիվն է, օրինակ 9000 տեղ՝ 4500 դիմորդի համար, որը լրջագույն հոգեբանական եսիմ ինչ է հայ ծնողի համար: Որպեսզի ծնողը իմանա, որ եթե իր երեխան դրական գնահատականներ ստանա, կընդունվի ԲՈՒՀ: Ու իրանից դավոլնի հավելում, որ սա իր կառավարության ձեռքբերումն ա:
Ու՞մ միջնորդենք, որ սրան բացատրի, որ ամեն ընդունվող ու ԲՈՒՀ ավարտող մասնագետ չի դառնում, որ 100 հոգանոց կուրսերում 10 հոգին ա սովորում: Մնացածը գալիս են ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԱՊԵԵ, ու ԼՌՎՑՆՈՒՄ դեմի կաֆեում կամ լռվցնում դասախոսի վրա ԱՊԵ: Կամ լավագույն դեպքում գալի քնում գնում են՝ վերջում թղթի կտորը ստանալու ակնկալիքով: Ու ընթացքից էլ դուրս չեն մնում, որդև դե վերջը կես միլիոնի կարգի տարեկան փող են մուծում, ո՞ր մի ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ փորը կծակի որ: Ո՞նց ԿԳ-ին բացատրենք, որ պարտադիր չի, որ սաղ ԲՈՒՀ ընդունվեն, որ կեսից շատը պետքա դուրս մնան ու գնան ուրիշ գործ գտնեն իրանց համար: Կամ բանակից ազատվելու այլ տարբերակներ փնտրեն: Որ 20-ից 8 բալ ստացողը ՉՊԵՏՔԱ ԲՈՒՀ-ում հայտնվի:
Արա մեր տարիներին 20-ից 15 էինք ստանում, էլի կասկածում ու վախենում էինք՝ կընդուվե՞նք, թե՞ չէ: 
Իսկ ինքը սա համարում ա՞ ձեռքբերում: Ձունը մընը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել