Tert.am-ը գրում է․

Սարսափ ժանրում նկարահանված ֆիլմերը դիտած անձինք տարբեր կերպ են արձագանքում դրանց։

Մի շարք տխրահռչակ դեպքեր են տեղի ունեցել անմիջապես սարսափ ֆիլմ դիտելուց հետո։ Դրանց ցուցակը ներկայացնում է creu.ru-ն։

Grave Encounters

фильм искатели могил

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի ուսանողներին այնքան է տպավորել «Գերեզմաններ փնտրողները» ֆիլմը, որ նրանք որոշել են ինքնուրույն ֆիլմ նկարահանել ֆիլմի լքված հոգեբուժարանի մասին։ Ռիվերվյու կոչվող հիվանդանոցը գտնվում է Կոքուիթլամում (Կանադա)։ 2012-ի հունիսի 19-ին երիտասարդների խումբն ուղևորվել է այդ հիվանդանոց, որից հետո նրանց այլևս ոչ ոք չի տեսել։

Martyrs

Фильм мученицы

Martyrs ֆիլմը դիտելուց հետո, 15-ամյա Սիդնի Գարսիան խեղդամահ է արել իր փոքր քրոջը և փորձել է կտրել իր երակները, սակայն նրան հաջողվել է փրկել։ Ոստիկանությանը նա ասել է. «Այս աշխարհում բոլորը հրեշներ են, իսկ իմ քույրը նրանցից մեկն է»: Սիդնին 2 տարի անց է կացրել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հաստատություններում, որտեղ կախվել է սավանից պատրաստած պարանով։ 

 The Texas Chainsaw Massacre

The Texas Chainsaw Massacre ֆիլմը դիտելուց հետո ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Լա-Կրոս քաղաքի բնակիչ Էդվարդ Թեոդոր Հեյնը սպանել և մասնատել է 2 կնոջ (ևս երեք սպանություններ դեռ ապացուցված չեն)։ Գիշերը նա դուրս էր գալիս իր զոհերին որսալու։ Մինչ այսօր Հեյնը համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենասարսափելի մարդասպաններից մեկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել