Կեցցե ՀՀ արդարադատությունը՝ աշխարհի ամենաարդար արդարադատության նախարարությունը:  
Եթե ավելի լուրջ, էս պահին օնլայն նայում էի ՀՀ ԱԺ հարց ու պատասխանը, ու պատասխանելով պատգամավորի հարցին՝ Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ոստիկանության հետ ստեղծված հանձնաժողովը մշակել է վարորդների վրա կուտակված պարտքերը թեթևացնելու հեղափոխական լուծում: Ինքը նախարարն այն անվանեց «համաներում», ձևակերպման հեղինակային իրավունքներն իրենն են, բայց իսկապես լուծումն ինձ հաճելիորեն զարմացրեց: Փաստորեն եթե վարորդը իր կատարած խախտման համար 6 ամսվա ընթացքում վճարում է սահմանված մայր գումարը՝ տույժը, դրա վրա ոչ մի տուգանք չի ավելանում, կոպիտ ասած 5-15 հազարը չի դառնում 80-100 հազար: Իսկապես էլ հեղափոխական բան կա ստեղ, Մոսկվայի հետ համեմատած լրիվ մարդասիրություն ա անում Հայաստանի կառավարությունը: Որ ասում էի՝ Հովիկ Աբրահամյանը գիտի՝ ում վրա ստավկա անի, ընդդիմախոսներս քամահրանքով ժպտում էին, էս էլ փաստերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել