Սահմանադրական փոփոխություններին ընդառաջ. երկբևեռ քաղաքական համակարգ ասելով՝ ես ու բազմաթիվ այլ մարդիկ հասկանում ենք երկկուսակցական համակարգ: Իրավաբանի կարծիքով՝ դա նշանակում է օրենսդիր և գործադիր կառույցների գործառույթների հստակ տարանջատում: ՀՀԿ-ական «ազգընտիրներից» մեկը, փորձելով ներկայացնել այդ համակարգը, խոսում է ամերիկյան մոդելից՝ նմանեցնելով դրան, միաժամանակ նշում, որ ամերիկացիներն ունեն ազգային գաղափար, հետո չգիտես ինչու սկսում է խոսել խորհրդարանային մեծամասնություն կազմելու մեթոդների մասին, ինչն այնքան էլ ամերիկյան մոդել չի: Այսքանից հետո ո՞նց չասես՝ վարչակազմ անվանյալ չգիտեմ ինչ, դու ինքդ դեռ կողմնորոշվի, թե ինչ ես ուզում ունենալ ու նոր միայն փորձի դա ներկայացնել իմ դատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել