Կան մի շարք սննդատեսակներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել անքնությունից: Դրանցից են, օրինակ, տաք կաթը, մեղրի և երիցուկի թուրմը, մի գավաթ բուրբոնը կամ կոնյակը: Լրագրողներից մեկը որոշել է գիտական տեսանկյունից ուսումնասիրել այս հարցը:
Գիտնական Մայքլ Գրենդները խորհուրդ է տալիս նախ և առաջ սննդակարգից բացառել այն ուտելիքն ու խմիչքը, որոնք խանգարում են քնել, մասնավորապես՝ նրանք, որոնք պարունակում են կոֆեին:
Նա նաև խորհուրդ է տալիս խուսափել նիկոտինից, համեմունքներով համեմված, մեծ չափաբաժնով ճաշատեսակներից:
Օրինակ՝ հնդկահավի միսը սերոտոնին հորմոն է պարունակում, որը բացի այն, որ քնեցնում է, նաև ազդում է ուղեղի որոշ ֆունկցիաների վրա:
Անքնության դեմ պայքարում է մելատոնինով հարուստ սնունդը, իսկ ճաշին խորհուրդ է տրվում բալ ուտել:
Քնի կարգավորման համար կարևոր են նաև կաթը, ընկուզեղենն ու ձավարեղենը, ձուկը և յոգուրտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել