Ժողովուրդ ջան, էսպիսի բանի միայն մեր քաղաքում կհանդիպես, Տարոն Մարգարյանի թույլտվությամբ առաջ են տալիս Սունդուկյան թատրոնի շենքը, ու ոչ թե դրամատիկական թատրոնի պայմանների բարելավման համար, այլ սրճարան կամ գիշերային ակումբ բացելու համար: Ու դա դեռ հերիք չէ, այդ ամենն անում են մոսկովյան այգու հաշվին: Դրամատիկական թատրոնի աշխատակիցների և հարակից շենքերի բնակիչների մտահոգությունը չի կիսում քաղաքապետարանը, քանի որ նույն այս բնակիչները մինչև այսօր պայքարում են նույն այգում գտնվող «Sindi Club» կոչվող գիշերային ակումբի կիսամերկ պարուհիների և հարբած հաճախորդների դեմ: Դե արի ու մի ասա…….


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել