Ասենք պատկերացնում եք, թե ինչ կարգի տրաքաց ու 0-ական վարկանիշ, ինչպես նաև անգամ ատկատների ու գերծախսերի իրականացման ցածր մակարդակ պետք ա ունենա նախարարությունը, որ հերիք չի լրագրողական հետաքննություն իրականացնի կատակերգական հեռուստահաղորդումը, դեռ մի բան էլ գտնի տենց կիքսեր...

Ասենք, չէ իրոք, ես մեր իշխանությունների շատ այլասերված կայֆեր գիտեմ, ոմանց հետ անգամ համակերպվել եմ, բայց բացատրեք ինձ՝ նվաստիս, թե էդ ի՜նչ այլասերված հաճույք ա պատճառում Մշակութամայր Հասմիկ Պողոսյանին՝ Մշակույթի նախարար պահելը։ Ամիս չի անցնում, որ մի հերթական սկանդալում չհայտնվի սույն քյաբաբասուն տիկինը, ամիս չի անցնում, որ նրա ղեկավարած գերատեսչությունում հերթական եզությունը ջրի երես դուրս չգա. մեկ Գառնիում են վետերոկ դնում, մեկ Զվարթնոցն են կորպորատիվ բանկետների զալ սարքում, մեկ էլ պարզվում ա, որ տարեկան մոտ 25.000 դոլար մենակ հեռախոսի վրա են ծախսում և դա այն դեպքում, որ անգամ տնական մեթոդներով էդ թիվը կարելի ա հանգիստ կես գցել․

Ինչի՞ մասին ա սա խոսում։ Տեսեք, չեմ ասում, որ մշակույթի մաման լացացնող Հասմիկ Պողոսյանը դրած հեռախոսի փողերից ա ատկատ բռնում, քավ լիցի, բայց ոչ խոհեմ ու ոչ կոմպետենտ ղեկավարման պատճառով, անիմաստ գերծախսեր ա տալիս, որոնք վերջին հաշվով մեր գրպանից են դուրս գալիս...

Ու ընդհանրապես, զուտ հետաքրքրասիրությունից մղված եմ ուզում հարցնեմ... էսքան տարի ա, էս կնիկը մշակույթի նախարար ա, չէ՞։ Կարո՞ղ եք ԳՈՆԵ մի հատ դրական բարեփոխում, կամ լավ գործ ասել, որի համար կարող ենք հպարտանալ էլ չէ, գոնե ասենք որ Մշակութամայրը էս ի՜նչ լավ բան ա արել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել