Անգլիայի Էլիզաբեթ թագուհին օգտվում է «ազդանշանային հաղորդակցումից», որը հնարավորություն է տալիս առանց որևէ բառ արտասանելու հաղորդակցվել պալատական տիկնանց հետ: Օգտվելով «պայուսակից»՝ նա այդ միջոցով տեղեկացնում է  իր վատ կամ լավ տրամադրության մասին: Եվ պետք է նշել, որ այդ միջոցը միշտ իրեն արդարացրել է: Հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում թագուհուն շատ դժվար կլինի առանց իր ազդանշանների: Այսպես, օրինակ, խոսելով հյուրերից մեկի հետ, նա հանկարծ պայուսակը դնում է իր աջ կողմում, բացում և իսկույն փակում: Կարծո՞ւմ եք նա ինչ-որ բան է փնտրում: Ոչ, թագուհին փորձում է հասկացնել, որ խոսակցությունը երկարում է: Եվ ահա պալատական տիկնանցից մեկը շտապում է օգնության: Նորին մեծությունը ցանկանում է զրուցել մեկ այլ անձնավորության հետ, իսկ երբ թագուհին պայուսակը տեղավորում է իր և հյուրի միջև, նշանակում է վիճակը լավ չէ. հյուրը նորին մեծությանը սարսափելի ձանձրացրել է: Այդ դեպքում իսկույն հայտնվում է պալատական տիկնանցից մեկը և զրույցի ընթացքը վերցնում իր վրա: Ճաշկերույթը մոտենում է ավարտին, սակայն ոչ ոք չի ցանկանում տեղից շարժվել: Այդ դեպքում թագուհին պայուսակը դնում է սեղանին, որը նշանակում է, թե նա ցանկանում է հեռանալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել